Յարութիւնը սահուն, հանդարտ, անյուզական հեշտակեցութիւն չէ: Յարութիւնը կ’ենթադրէ փորձը տառապանքին: Յարութիւնը կ’անցնի խաչի ճանապարհով, բայց կ’անդրանցնի խաչը:

 
ԳԱՐԵԳԻՆ
Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 3 (215), մարտ 2018 թ.  


 

       

«ԸՆԴ ԱՌԱՋ ԵԼԻՆ ԾԵՐՔՆ ՈՍՏՈՎՔ ՁԻԹԵՆԵՕՔ ԵՒ
ԶԱՍՏՈՒԱԾՈՐԴԻՆ ՓԱՌԱՒՈՐԷԻՆ»
ԾԱՂԿԱԶԱՐԴԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

«Օրհնեցէք, գովեցէք եւ բարձր արարէք զնա յաւիտեան»:
ԺԱՄԱԳԻՐՔ

եծ պահքի վերջին կիրակին կոչվում է Ծաղկազարդի կիրակի: Այն հիշատակությունն է Հիսուսի՝ իբեւ Մեսիա, Երուսաղեմ հանդիսավոր մուտքի: Ծաղկազադի նախորդ երեկոյան նշվում է Ղազարոսի հարության հիշատակը՝ որպես օրինակ եւ ակնարկություն համընդհանուր հարության ու փրկագործության: Այն պետք է իրականանա ապագայում, սակայն միաժամանակ արդեն իսկ իրականություն է Ղազարոսի հարությամբ:

Քրիստոս Ինքն է Հարությունն ու կյանքը. «Ես իսկ եմ յարութիւն եւ կեանք, ով հաւատում է ինձ, թէպէտ եւ մեռնի, կը կենդանանայ…» (Հովհ. ԺԱ 25): Ղազարոսի հարության հիշատակով Եկեղեցին փառաբանում է Հիսուսին՝ որպես մահը հաղթողի եւ հավիտենական կյանք պարգեւողի:

Շաբաթ առավոտյան եկեղեցում ընթերցվում է Ղազարոսի մասին ավետարանական հատվածը:

ԾԱՂԿԱԶԱՐԴ «ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՎԹԻ ՈՐԴՈՒՆ»

Ծաղկազարդով կամ Ծառզարդարով հիշատակվում է Հիսուսի Երուսաղեմ հաղթական մուտքը, եւ սկիզբն է Տիրոջ երկրավոր կյանքի վերջին շաբաթվա, որ պսակվում է չարչարանքներով, խաչելությամբ եւ հրաշափառ Սուրբ Հարությամբ:

Երուսաղեմում՝ տաճարի մոտ, մանուկները, թափահարելով ձիթենու բողբոջած ոստերը, բացականչում էին. «…Օրհնեալ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնութիւն բարձունքներում» (Մատթ. ԻԱ 9), իսկ ներկաները բարձրաձայնում էին. «Ահա Ես եւ Իմ մանուկները, որ Աստված Ինձ պարգեւեց» (Եսայի Ը 18), «Բոլորս կանք եւ ակնկալում ենք տեսնել Քրիստոսին եւ լսել Նրա երանավետ խոսքը» (Մաշտոց): Հիսուս շատ է սիրում մանուկներին եւ հորդորում է, որ նրանց պես մաքուր ու անարատ լինենք, որպեսզի արժանանանք Իր տեսությանն ու երկնքի արքայությանը. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով Աստուծոյ արքայութիւնը չընդունի որպէս մանուկ, նրա մէջ չի մտնի» (Մարկ. Ժ 15):

Իր հաղթական մուտքով Երուսաղեմ «Փառաց Թագավորն» ազդարարեց փրկագործության սկիզբը: Հիսուս ներկաներին ցույց տվեց, որ Ինքն է Աստծո Գառը, Ով, կամավոր հանձնառությամբ, պատարագվելու է մարդկության փրկության համար:

Պահեցողության այս օրերին Տիրոջն արմավենիներով ընդառաջ գալը խորհրդանշական է յուրաքանչյուրիս համար: Ամենքս էլ դուրս գանք Տիրոջն ընդառաջ՝ տարբեր առաքինություններով հանդերձավորված եւ մեր ձեռքում ունենալով սիրով ու բարությամբ արարված բազմաթիվ գործեր:

Ծաղկազարդի կիրակի օրը եկեղեցիներում օրհնվում եւ հավատացյալ ժողովրդին են բաժանվում ուռենու, ձիթենու կամ արմավենու ճյուղեր՝ ի հիշատակ Հիսուսի Երուսաղեմ հաղթական մուտքի:

ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Մարտի 24-ին, հընթացս երեկոյան ժամերգության, բացվեցին հայոց բոլոր, այդ թվում եւ Շիրակի թեմի Ս. Յոթվերք, Ս. Հակոբ, Ս. Նշան, Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Հռիփսիմե, Ս. Սարգիս եւ Ս. Մինաս եկեղեցիների Սուրբ Խորանների վարագույրները, որ փակված էին Մեծ պահքի քառասնօրյա շրջանում:

Մարտի 25-ին Ծաղկազարդի կիրակին նշանավորվեց թեմի բոլոր եկեղեցիներում մատուցված Սուրբ եւ անմահ Պատարագով: Առաջնորդանիստ Ս. Աստվածածնում օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանը: Սրբազան արարողակարգի ընթացում՝ «Հայր մեր»-ից առաջ, տոնի խորհուրդը մեկնեց Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը:

ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ

Ծաղկազարդի ցնծագին երթով Քրիստոս մտնում է Երուսաղեմ՝ օրհնաբանվելով մանուկների բերանով: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծաղկազարդի օրը սահմանել է մանուկների օրհնության օր:

Ս. Յոթվերքում ներկա երեխաներին իր հայրական օրհնությունը բաշխեց Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը:

ԴՌՆԲԱՑԵՔ. «ԲԱՑ ՄԵԶ, ՏԷՐ…»

Նույն օրը՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվեց «Դռնբացեք»-ի գեղեցիկ արարողությունը, որի իմաստն ու խորհուրդը բացահայտող «Բաց մեզ, Տէր զդուռն ողորմութեան, որ ողբալով կարդամք առ Քեզ» աղաչանքն անպատասխան չի մնում:

Ի դեպ՝ հնում եկեղեցու դռները փակվում էին, եւ ժողովուրդը մնում էր դրսում: Դրսում էր մնում նաեւ մի քահանա, իսկ մյուս քահանան մնում էր ներսում: Դրսում գտնվողը թակում էր դուռը՝ խնդրելով բացել, իսկ ներսում եղողն ասում էր այն պայմանները, որոնց շնորհիվ նա կարող էր ներս մտնել:

Մեր օրերում այդ արարողությունը տեղի է ունենում եկեղեցու ներսում՝ փակ վարագույրի առջեւ: Ավետարանում կա հետեւյալ խոսքը. «Նման եղեք այն ծառաներին, որոնք սպասում են, որ իրենց տերը հարսանիքից վերադառնա, որպեսզի երբ գա եւ բախի դուռը, իսկույն բաց անեն» (Ղուկ. ԺԲ 36):

Դռնբացեքի խորհրդով ցույց է տրվում, թե ովքեր կարող են դրախտ մտնել կամ ժառանգել երկնքի արքայությունը: Անշուշտ, դրախտ կարող են մտնել ինչպես արդարները, այնպես էլ մեղավորները՝ ապաշխարությամբ:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները