Սերն Աստծո հանդեպ մեր պարտքն է,
որը կարող ենք Նրան
վերադարձնել միայն ուրիշների նկատմամաբ
մեր սիրով:
 
ԳԱՐԵԳԻՆ
Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 2 (214), փետրվար 2018 թ.  


 

       

Լրահոսից

4 փետրվարի - Առաջնորդանիստ Ս. Աստվածածին մայր եկեղեցում, ձեռամբ Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Հընթացս Սուրբ Պատարագի՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի ոգեշունչ քարոզ խոսեց Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը:

8 փետրվարի - Սրբոց Վարդանանց զորավարացն մերոց հազար երեսուն եւ վեց վկայիցն: Ս. Յոթվերք եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանը: Հընթացս սրբազան արարողակարգի ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը՝ Հայաստանի Հանրապետության հռչակման 100-ամյա հոբելյանի առիթով: Ապա, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության տոնի կապակցությամբ, կատարվեց Հայրապետական մաղթանք:

11 փետրվարի - Բուն Բարեկենդան: Առաջնորդանիստ Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ՝ ձեռամբ Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանի: Սրբազան արարողության ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող քարոզ խոսեց Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը:

Նույն օրը Միքայել Սրբազանն այցելեց Սուրբ Սարգիս մատուռ, ուր Սուրբ եւ անմահ Պատարագ էր մատուցում Տ. Փավստոս քհն. Սարգսյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ ոգեշինիչ քարոզ խոսեց թեմակալ Առաջնորդը:

13 փետրվարի - Ս. Յոթվերք մայր եկեղեցում երեկոյան կատարվեց Տյառնընդառաջի նախատոնակ, այնուհետեւ Վարդանանց հրապարակում կատարվեց անդաստան եւ, ձեռամբ Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանի, վառվեց Տյառնընդառաջի ավանդական խարույկը:

14 փետրվարի - Տյառնընդառաջ, տոն քառասնօրյա գալստյանն Քրիստոսի ի Տաճարն: Սուրբ Աստվածածին եկեղեցում, տոնի ուրախ առիթով, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

18 փետրվարի - Արտաքսման կիրակի: Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Թաթուլ ավ. քհն. Հակոբյանի: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հանգամանալից քարոզ խոսեց Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը:

Նույն օրը Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանն իր հերթական հովվական այցը կատարեց Աշոցք համայնքի Սարագյուղ եւ, հիմնական դպրոցի հանդիսությունների սրահում, մատուցեց եպիսկոպոսական Սուրբ եւ անմահ Պատարագ:

25 փետրվարի - Անառակի կիրակի: Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները