Սերն Աստծո հանդեպ մեր պարտքն է,
որը կարող ենք Նրան
վերադարձնել միայն ուրիշների նկատմամաբ
մեր սիրով:

 
ԳԱՐԵԳԻՆ
Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 2 (214), փետրվար 2018 թ.  


 

       

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել երջանկահիշատակ Վազգեն Ա Պալճյան (1955-1994թթ.) Ամենայն Հայոց Կաթողիկոսի Երկերի ժողովածուի Բ հատորը` «Քարոզներ եւ խոսքեր» վերնագրով` նվիրված Հայոց 130-րդ Հովվապետի ծննդյան 110-ամյակին:

Ժողովածուում տեղ են գտել Վազգեն Ա Կաթողիկոսի` տարբեր եկեղեցական տոների եւ հիշարժան արարողությունների առիթներով խոսված քարոզները, որոնք ի մի են բերված ցայսօր Վեհափառ Հայրապետին նվիրված ժողովածուներից եւ «Էջմիածին» ամսագրից:

Ժողովածուն հրատարակության է պատրաստվել Հրատարակչական բաժնի տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանի ջանքերով:

Գիրքը տպագրվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները