Սերն Աստծո հանդեպ մեր պարտքն է,
որը կարող ենք Նրան
վերադարձնել միայն ուրիշների նկատմամաբ
մեր սիրով:

 
ԳԱՐԵԳԻՆ
Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 2 (214), փետրվար 2018 թ.  


 

       

ԱՆԱՌԱԿԻ ԿԻՐԱԿԻ.
ՊԱՀՔԻ ԵՎ ԶՂՋՄԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

ոխաբերական իմաստով անառակ որդիներ ենք ամենքս, որովհետեւ մեր կյանքի որոշ ժամանակն Աստծո հետ ենք, հետո մեղքերով հեռանում ենք եւ կրկին ետ դառնում զղջումով: Անառակ որդի է մարդկությունը, ինչպես որ կորած ոչխարի մասին առակի մեջ է ակնարկվում (Մատթ. 18.12-14, Ղուկ. 15.3-7): Անառակի կիրակին նշվում է Մեծ պահքի շրջանում: Անառակ որդին եւս, իր կյանքի ճգնաժամային շրջանում, հեռու էր համադամ կերակուրներից, որովհետեւ, ունեցվածքը վատնելով, աղքատացավ եւ սկսեց խոզեր արածեցնել մի քաղաքացու մոտ: Նա այնքան քաղցած էր, որ ցանկանում էր ուտել նույնիսկ խոզերին տրվող կերակուրը, բայց նրան ոչ ոք թույլ չէր տալիս (Ղուկ. 15.15-16):

Սակայն անառակ որդու` համեղ կերակուրներ չուտելը չի կարելի պահք համարել, որովհետեւ ստիպողաբար կամ հանգամանքների բերումով պահքը պահեցողություն չի համարվում: Առաքինագործությունների համար անհրաժեշտ է ճշմարիտ դիտավորություն, առանց որի արարքն արժեք չի ունենում: Ճշմարիտ պահեցողությունն այն է, երբ պահք ենք պահում հատուկ մտադրությամբ՝ ապաշխարության, ինքնամաքրման, բարությամբ կատարելագործվելու հոգեւոր նպատակի համար:

Երբ որդին զղջումով վերադառնում էր հոր մոտ, հայրը նրան հեռվից տեսավ, ընդառաջ վազեց եւ փարվեց նրա պարանոցին (Ղուկ. 15.20): Սրանով Աստված մեզ ասում է. «Ինչքան որ կարող ես, արի դեպի Ինձ, իսկ մնացած ճանապարհը Ես Ինքս կգամ դեպի քեզ»:

Հայրը հեռվից տեսավ իր որդուն: Հեռվից տեսնելու մասին նշենք հետեւյալը: Երբ մենք նայում ենք մի առարկայի, շատ սերտ չենք մոտենում դրան, որովհետեւ նայելու համար հարմար է դիտել որոշակի հեռավորությունից: Այսպես եւ մարդիկ, առարկաների նման, սիրում են, որ իրենց դիտեն որոշակի հեռավորությունից:

Ոչ ոք չի սիրում, որ իր նեղ անձնականի մեջ այլ մարդիկ «մտնեն», որովհետեւ մեր խիստ անձնական կյանքում կան նաեւ ամոթալի մտքեր, վարմունքներ ու գործեր, եւ մեզ համար ամոթ է այդ ամենը հայտնի դարձնելը: Ահա պահքը մի գեղեցիկ առիթ է, որպեսզի, զղջումով, խոստովանությամբ ու ապաշխարությամբ, կարողանանք զղջման արտասուքներով մաքրել մեր մեղքերը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները