Սերն Աստծո հանդեպ մեր պարտքն է,
որը կարող ենք Նրան
վերադարձնել միայն ուրիշների նկատմամաբ
մեր սիրով:

 
ԳԱՐԵԳԻՆ
Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 2 (214), փետրվար 2018 թ.  


 

       

ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ ՕՐՆ «ԱՄԵՆԱԳԵՏԻԿ»-ՈՒՄ

ոցիալ-կրթական կենտրոնի «Ամենագետիկ» նախակրթարանի սաները շարունակում են իրենց ամենօրյա բացահայտումների եւ գիտելիքներով «զինվելու» ուղին:

Փետրվարի 21-ը՝ «Մայրենի լեզվի օր»-ը, լավագույն առիթն էր՝ ամփոփելու ստացած գիտելիքները եւ դրանք ներկայացնելու բաց դասի ձեւաչափով: Դասին մասնակցեցին ոչ միայն դպրոց գնալուն նախապատրաստվող խմբի երեխաները, այլեւ այն սաները, ովքեր լավագույնս են յուրացնում նախակրթարանի վաստակաշատ մանկավարժ Հասմիկ Բոյաջյանի մատուցած գիտելիքները:

Դասն սկսվեց Մեսրոպ Մաշտոցին նվիրված երգով, ապա մանկական անաղարտ լեզվով հնչեց մեր ոսկեղենիկ այբուբենը: Երեխաները ներկաներին հիացրին մայրենի լեզվի մասին բանաստեղծություններով, երգերով եւ ասույթներով: Դեռ նախապատրաստական աշխատանքների ժամանակ նկատելի էր փոքրիկների մեծ ոգեւորությունն ու ներշնչանքը. անշուշտ մայրենին հոգեհարազատ է բոլորին՝ անկախ տարիքից:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՍԿԿ ԿԱՄԱՎՈՐ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները