Սերն Աստծո հանդեպ մեր պարտքն է,
որը կարող ենք Նրան
վերադարձնել միայն ուրիշների նկատմամաբ
մեր սիրով:

 
ԳԱՐԵԳԻՆ
Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 2 (214), փետրվար 2018 թ.  


 

       

ԱՌԱԿՆԵՐԻ ԼԵԶՎՈՎ

իրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում փետրվարի 19-ին` գիրք նվիրելու տոնի հետ զուգահեռ, անցկացվեց սեմինար-քննարկում ցերեկային կենտրոնի սաների հետ, որը կրում էր «Առակների լեզվով» խորագիրը:

Սեմինարն իրականացնելու նախաձեռնությունը պատկանում էր կենտրոնի կամավորներ Մարիամ Հակոբյանին եւ Գոհարիկ Գրիգորյանին: «Առակների լեզվով» սեմինարի իրականացման առաջին կետում ընթերցվեց տվյալ օրվա համար նախատեսված առակը, իսկ հետո, իբրեւ վերնագիր ընտրելով առակի բուն իմաստն ու խորհուրդը, սկսվեց քննարկումն ու տեսակետների փոխանակումը:

Առաջին սեմինարի առակը կոչվում էր «Միշտ սկսիր քեզնից...», ինչն էլ թույլ էր տալիս մտածել, որ կյանքում ամենակարեւոր երեւույթներից մեկն է առաջին հերթին տեսնել եւ փորձել շտկել սեփական սխալները, թերություններն ու ոչ ճիշտ արարքները, այլ ոչ թե միանգամից նկատել դիմացինի թույլ տված սխալները:

Սեմինար-քննարկմանը մասնակցեցին ոչ միայն կենտրոնի սաները, այլեւ աշխատակիցները: Առաջադրվեցին նաեւ, առակի համար նախատեսված, նոր վերնագրեր, ինչպիսիք էին` «Թողած քո աչքի գերանը, մի՛ նկատիր ուրիշի աչքի փուշը», «Սկզբում նայիր քեզ, հետո ուրիշին», «Բոլորն ուրիշի ծովից են խոսում, բայց դեպի իրենց լճակն են հոսում»:

ՄԱՐԻԱՄ ՀԱԿՈԲՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները