Սերն Աստծո հանդեպ մեր պարտքն է,
որը կարող ենք Նրան
վերադարձնել միայն ուրիշների նկատմամաբ
մեր սիրով:

 
ԳԱՐԵԳԻՆ
Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 2 (214), փետրվար 2018 թ.  


 

       

ՁԵԶ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ, ՄԵԶ ԲԱՐԻ ԶԱՏԻԿ

ետրվարի 11-ին սոցիալ-կրթական կենտրնի աշխատակազմն ու կամավորները, Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպս. Աջապահյանի օրհնությամբ եւ գլխավորությամբ, տոնեցին Բուն Բարեկենդանը:

Միջոցառումը համեմված էր ծիսական երգերով ու պարերով, կատակներով, ինչպես հայոց հնավանդ, այնպես էլ ժամանակակից խաղերով: Կենտրոնի կամավորներ Նադեժդա Ավետիսյանն ու Լիլիթ Մուրադյանը ողջունեցին ներկաներին ավանդական կոչով. «Ահա եկավ հայոց ազգին օրերը, հանեցեք հիները հագեք նորերը…», ապա բաժանեցին ծիսական յուղն ու բրինձը:

Մանուկների զվարթ խինդ ու ծիծաղով լեցուն՝ ներկայացվեցին ազգային պարեր ու Բարեկենդանին հատուկ ծիսական երգեր՝ «Սոխ ու սխտոր ծեծելուց» մինչեւ «Մախմուր աղջիկ» ու «Թամզարա»: Ավարտին ներկա փոքրերին, ինչու չէ նաեւ մեծերին ներկայացվեց Բարեկենդանի տիկնիկային ներկայացում. երեխաներին ողջունեցին Ուտիս տատն ու Աքլատիզը:

Միջոցառումը նախնյաց արմատներին վերադառնալու հաջողված փորձ էր, ապացույց, որ հայոց ազգայինը, ծիսականն ու ավանդականը երբեք չեն հնանում, քանզի զորեղ են, գեղեցիկ, իմաստավորված ու մնայուն:

ԵՍԹԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները