Սերն Աստծո հանդեպ մեր պարտքն է,
որը կարող ենք Նրան
վերադարձնել միայն ուրիշների նկատմամաբ
մեր սիրով:

 
ԳԱՐԵԳԻՆ
Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 2 (214), փետրվար 2018 թ.  


 

       

ԱՐՅԱՆ ԿԱՆՉՈՎ
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

արունակվում է սոցիալ- կրթական կենտրոնի եւ «Դեպի Հայք» կազմակերպության համագործակցությունը: Մեր հայրենակից երիտասարդներն աշխարհի տարբեր ծայրերից ժամանում են հայրենիք՝ իրենց գիտելիքներն ու փորձը, կարողություններն ու հմտությունները, ուժերի ներածին չափով, ի նպաստ դնելով Հայաստանի տարբեր համայնքների ու կազմակերպությունների զարգացմանը եւ մեկնում՝ նախնյաց երկրից մի պատառ իրենց սրտում պահելով ու փայփայելով:

Այս անգամ ներկայացնում ենք երկու երիտասարդների՝ մասնագիտությամբ կենսաբան-քիմիկոսներ Անդրե Շաբազյանին, ով եկել է ԱՄՆ-ից, եւ Արման Օզչելիքին՝ Հոլանդիայից: Երիտասարդները մինչ Գյումրի գալն աշխատել են Երեւանում՝ Կենսաբանության ինստիտուտում, այժմ արդեն, որպես մանկավարժներ, իրենց գիտելիքներն են փոխանցում սոցիալ-կրթական կենտրոնի սաներին:

Անդրեն ավարտել է Կալիֆորնիայի պետական համալսարանը, մտադիր է աշնանը՝ վերդառնալուց հետո, ուսումը շարունակել մագիստրատուրայում: Ժպիտով նշում է, թե որքան տարբեր են Հայաստանի երկու քաղաքները՝ Գյումրին ու Երեւանը: «Գյումրին իսկական Հայաստան է՝ ավանդական ու պահպանողական, ջերմ ու հյուրընկալ»,- համեմատում է երիտասարդ կենսաքիմիկոսը:

Ամստերդամի «Ինհոլանդ» համալսարանի շրջանավարտ Արման Օզչելիքի համար խիստ կարեւոր է կենտրոնում ձեռք բերած աշխատանքային փորձը, քանզի մտադիր է, մեկնելուց հետո, դասավանդել: Երիտասարդ մասնագետները զարմանքով են խոսում կենսաքիմիայի ոլորտում մեր երկրի սահմանափակ ռեսուրսների, լաբորատորիաների ու սարքավորումների բացակայութան, բայց միեւնույն ժամանակ առաջադեմ մտքի ու մարդկային անփոխարինելի ներուժի մասին: Արմանի խոսքերով՝ եվրոպացի գիտնականները «երես առած են», ոչ մի բանի կարիք չունեն, մինչդեռ Հայաստանում այդքան զարգացած ու առաջադեմ գիտնականները միջոցներ չունեն հետազոտությունների եւ գիտական աշխատանքների համար:

Կենտրոնը երիտասարդներին շատ է դուր եկել: Երեխաների հետ աշխատանքն ուսուցողական է նաեւ նրանց համար, թեեւ Արմանն ափսոսում է, որ շուտ է մեկնելու եւ քիչ ժամանակ ունի վայելելու մանկավարժի՝ իրեն այդքան հաճելի կարգավիճակը:

Այն հարցին, թե ունե՞ք արդյոք տեսլական՝ ապագայում հայրենիք վերադառնալու, երիտասարդները միակարծիք են՝ Հայաստանը յուրաքանչյուր հայի տունն է, որտեղ էլ նա ապրի ու աշխատի:

ԵՍԹԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները