Սերն Աստծո հանդեպ մեր պարտքն է,
որը կարող ենք Նրան
վերադարձնել միայն ուրիշների նկատմամաբ
մեր սիրով:

 
ԳԱՐԵԳԻՆ
Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 2 (214), փետրվար 2018 թ.  


 

       

«ՊԱՏԱՐԱԳ ԱՍՏՈՒԾՈՅ` ՀՈԳԻ ԽՈՆԱՐՀ»
ԱՍՏՎԱԾԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԸ

Սկիզբը` նախորդ համարներում:

Նույն Նժդեհը, «Հայրենիք» վերնագիրը կրող իր բանտային գրառման մեջ, հայտարարում է. «Հայաստան երկիրը հայրենիք դարձրին Մեսրոպի այբուբենը, Մամիկոնյանների ուխտը եւ Բագրատունիների շինարարական մեծագործությունը»: Ո՞ւր են այստեղ Արամազդն ու Վահագնը, ո՞ւր են քրմերն ու մեհյանները:

«Երբեք եւ ոչ մի տեղ` առանց հոգեւոր Հայրենիքի». սա նույն Նժդեհի բնաբաններից է, որ շեշտում է հոգեւորի եւ հայրենիքի միասնության անհրաժեշտությունը: Եվ այդ լավագույնս դրսեւորվում է իր նշած Մամիկոնյանների ուխտի մեջ` «վասն Յիսուսի, վասն հայրենեաց», «Աստծո եւ հայրենիքի համար»: Չկա սրանից ավելի բարձր եւ վեհ նպատակ. այս երկու սկզբունքից որեւէ մեկի կորուստը ճակատագրական է հայի համար: Այն հղի է ինքնության կորստով, ինչի դեպքում սկսում է գործել, քրիստոնյա հեղինակների մոտ երբեք չհանդիպած, «որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքը. հաց` Աստծո եւ ֆիզիկական ժամանակավոր գոյություն` հայրենիքի փոխարեն:

Եթե Աստծո փոխարեն ավելի կարեւոր է հացը, ապա այդ հացը կարելի է ձեռք բերել նաեւ այլուր: Ստամոքսը պաշտող անձնավորությունը չի կարող հայրենիք ունենալ: Հետեւաբար՝ հայրենիքը սոսկ կենսական տարածք չէ` հարմարավետ ու ապահով պայմաններ առաջարկող, «մշակելի եւ բնակելի երկիր չէ» (Գ. Նժդեհ), այլ անօտարելի սրբություն` Աստծո կողմից մեր հոգածությանը հանձնված:

Հայրենիքի մասին նման ըմբռնման եւ հայրենիքի համար անմնացորդ հանձնառության փայլուն օրինակ է 1441 թվականին հայրապետական Աթոռի տեղափոխությունը Սսից Էջմիածին: Առանց խոր եւ պայծառատես հայրենասիրության՝ անբացատրելի եւ անհասկանալի կմնա Թովմա Մեծոփեցու եւ մյուս լուսամիտ վարդապետների արարքը` Արարատյան երկրի սրտում վերահաստատելու, մինչ այդ մնայուն կերպով աստանդական, հայրապետական Աթոռը:

Անիմաստ էր Աթոռի տեղափոխությունը, եթե Էջմիածինն ու իր շրջակայքը հայրենիք չէին, քանզի Էջմիածինը ոչնչով ավելի լավ վիճակում չէր, քան Սիսը: Սակայն այդ մարդիկ տեսնում էին իրենցից հինգ հարյուր տարի հետո, քանի որ լուսավորված էին աստվածասիրությամբ եւ հայրենասիրությամբ: Անձնապես իրենք կաթողիկոսության չէին ձգտում, ոչ էլ մասնավոր կաթողիկոսի կարիք ունեին. Ախթամարի կամ Գանձասարի կաթողիկոսները հեռվում չէին: Նրանց նպատակն ազգի ու հայրենիքի փրկությունն էր` ընդհանրական հայրապետության եւ Ս. Էջմիածնի խորհրդի շուրջ հավաքել հայության բեկորները, որն էլ իրականացավ, ինչն իրենք տեսան հոգու աչքերով:

Շարունակելի

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները