Սերն Աստծո հանդեպ մեր պարտքն է,
որը կարող ենք Նրան
վերադարձնել միայն ուրիշների նկատմամաբ
մեր սիրով:

 
ԳԱՐԵԳԻՆ
Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 2 (214), փետրվար 2018 թ.  


 

       

ՈԳԵԿՈՉՎԵՑ ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀԻՇԱՏԱԿԸ

«Շինութիւն աշխարհի յԱստուծոյ նոցա բարեխօսութեամբ է շնորհեալ, զի գութ աստւածութեանն ի նոսա իջեալ ողորմութիւն եւ քաւութիւն շնորհէ աշխարհի»:
ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ

ուրբ Վարդանանց հավատավոր հոգով եւ անձնազոհ ոգով, դեպի Քրիստոս ու հավերժություն իր ընթացքի մեջ, զորացել է հայոց կյանքն ու դիմակայել հետագա դարերի բազմաթիվ այլ փորձությունների:

Վարդանանց պատերազմում, սուրբ նահատակների արյան գնով ձեռք բերված, բարոյական հաղթանակը մեր ազգի ինքնության խարհրդանիշն է: Այն սրբագործեց մեր ժողովրդի ազգային-կրոնական կյանքն ու բարոյական նկարագիրը: Սուրբ Վարդանանք, կանգնած կրոնափոխության պարտադրանքի իրողության առջեւ, այլ ճանապարհ որդեգրեցին՝ Քրիստոսի հանդեպ իրենց հավատքն ու հավատարմությունը վկայելու՝ ազատության, արդարության եւ ճշմարտության համար մարտի դաշտ իջնելով եւ նահատակության պսակ ընդունելով: Նրանք մեզ համար պարզապես պատմություն կամ հիշողություն չեն, այլ կենդանի խորհրդանիշ բարու պայքարի, պայքար հանուն մեր դարավոր ու նվիրական սրբությունների, որովհետեւ «ի սէր ճշմարտութեան գերադասէին յաղթական մահը, քան անարգ կյանքը: Խիզախելով եւ ի զէնս ընթանալով՝ զմահ քան զկեանս ընտրէին» (Եղիշե):

Սրանով եւս մեկ անգամ փաստվեց այն, որ հայի ազատատենչ եւ հզոր ոգին, միավորվելով, մեկ բռունցք դառնալով, Քրիստոսի Ամենահաղթ Խաչին զորավիգ լինելով, կարող է պարտության մատնել ամեն տեսակ թշնամու: Վարդանանք եւ Ղեւոնդյանք, կորցնելով իրենց երկրային, ժամանակավոր կյանքը, հաստատվեցին երկնային հավիտենականության մեջ՝ համաձայն Տիրոջ այն խոսքի, թե «ով որ իր կյանքը իրեն է պահում, պիտի կորցնի այն, եւ ով որ իր կյանքը կորցնում է ինձ համար, պիտի գտնի այն» (Մատթ. Ժ 39):

Արդ՝ անաղարտ պահենք մեր լեզուն ու մեր հավատը, կարողանանք ըստ արժանվույն գնահատել մեր հարստությունները, մեր անգին գանձերը եւ պատվով ու հպարտությամբ փոխանցենք այն մեր գալիք սերունդներին:

ՀԻՇԱՏԱԿԻ ՈՒ ՈԳԵԿՈՉՄԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Բուն Բարեկենդանին նախորդող հինգշաբթի օրը դարձյալ հնչեղ ղողանջեցին հայոց եկեղեցիների զանգերը՝ ի լուր ամենքի ավետելով Վարդանանց Սուրբ նահատակների պատգամը. «Մենք պատրաստ ենք ի մեռանել…»:

Փետրվարի 8-ին, ինչպես հայոց բոլոր, այնպես էլ առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց հիշատակի ու ոգեկոչման Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանը:

Հընթացս սրբազան արարողակարգի ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը՝ Հայաստանի Հանրապետության հռչակման 100-ամյա հոբելյանի առիթով: Ապա Կատարվեց հայրապետական մաղթանք՝ ի պատիվ Ամենայն Հայոց Հայրապետի անվանակոչության:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները