Սրտանց կը ցանկամ, որ Յոյսը ըլլայ ձեր առաջին զգացումը Նոր տարուայ առաջին օրը: Յոյսը լոյս կու տայ կեանքին: Առանց յոյսի, աւելի լաւին, լաւէն լաւագոյնին երթալու ձգտումին` կեանքը յաճախ կը դառնայ ապրելու տափակ, միապաղաղ եւ վհատիչ ընթացք
 
ԳԱՐԵԳԻՆ
Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 1 (213), հունվար 2018 թ.  


 

       

Լրահոսից

1 հունվարի - Տարեմուտ: Կաղանդ: Առաջնորդանսիտ Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողակարգի կատարվեց Հայրապետական մաղթանք:

5 հունվարի - Ճրագալույց: Սուրբ Յոթվերք եկեղեցում Ճրագալույցի Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց ձեռամբ Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանի: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, «Նա, ում չէր պարունակում երկինքն ու երկիրը, խանձարուրի մեջ պատվեց» բնաբանով, օրվան համահունչ քարոզ խոսեց Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը:

6 հունվարի - Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ Ծննդյան Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը: Հընթացս Սուրբ Պատարագի՝ «Հայր մեր»-ից առաջ, պատարագիչ Սրբազան Հայրն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ս. Ծննդյան պատգամը:

Սրբազան արարողակարգից հետո՝ Գյումրու Վարդանանց հրապարակում, կատարվեց Ջրօրհնյաց կարգ:

7 հունվարի - Հիշատակ մեռելոց: Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում, ձեռամբ Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց հոգեհանգստյան կարգ:

Նույն օրը Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը եղավ Ս. Հակոբ եկեղեցում, ուր, ձեռամբ Տ. Ռուբեն քհն. Գասպարյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի ոգեշինիչ քարոզ խոսեց Սրբազան Հայրը:

13 հունվարի - Տոն անվանակոչության Հիսուս Քրիստոսի: Առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում, տոնի ուրախ առիթով, Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց եւ «Հայր մեր»-ից առաջ օրվան պատշաճող քարոզ խոսեց Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը:

14 հունվարի
- Տոն ծննդյան Սուրբ Հովհաննես Կարապետի: Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, «Թզենու տակ քեզ տեսա» բնաբանով ոգեշունչ քարոզ խոսեց թեմակալ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը:

Նույն օրը՝ հավարտ երեկոյան ժամերգության, հանդիսավոր թափորով դուրս բերվեց Ս. Հովհաննես Մկրտչի Ս. Աջը՝ ի երկրպագություն ներկա մեծաթիվ հավատացյալների: Հիշեցնենք, որ մասունքը, վաղուց ի վեր, պահվում է Ս. Յոթվերք եկեղեցում:

21 հունվարի - Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում, ձեռամբ Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ, հընթացս որի՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը:

Նույն օրն Առաջնորդ Սրբազանը հերթական հովվական այցը կատարեց Մարմաշեն համայնքի Փոքրաշեն գյուղ եւ ԺԹ դարի եկեղեցում մատուցեց Սուրբ եւ անմահ Պատարագ:

27 հունվարի - Սրբոցն Սարգսի զորավարին եւ որդվո նորա Մարտիրոսին եւ չորեքտասան զինվորացն: Տոնի ուրախ առիթով՝ Ս. Սարգիս մատուռում, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Փավստոս քհն. Սարգսյանը:

28 հունվարի - Սուրբ Յոթվերք եկեղեցում, ձեռամբ Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր Մեր»-ից առաջ, օրվան պատշաճող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները