Սրտանց կը ցանկամ, որ Յոյսը ըլլայ ձեր առաջին զգացումը Նոր տարուայ առաջին օրը: Յոյսը լոյս կու տայ կեանքին: Առանց յոյսի, աւելի լաւին, լաւէն լաւագոյնին երթալու ձգտումին` կեանքը յաճախ կը դառնայ ապրելու տափակ, միապաղաղ եւ վհատիչ ընթացք

 
ԳԱՐԵԳԻՆ
Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 1 (213), հունվար 2018 թ.  


 

       

ՀԻԳԻԵՆԱՅԻ ԴԱՍ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

արունակվում է Շիրակի պետական համալսարանի «Սոցիալական աշխատանք» մասնագիտության ուսանողների ուսումնական պրակտիկան սոցիալ-կրթական կենտրոնում: Դեկտեմբերի 14-ին երեխաների համար կազմակերպված հերթական դասը վերաբերում էր անձնական հիգիենայի պահպանման կանոններին:

Ուսանողներն իրենց նախաձեռնությամբ ու ջանքերով պատրաստել էին հետաքրքիր եւ ուսուցողական տեսաշար՝ մուլտֆիլմի եւ սոցիալական գովազդի տեսքով: Ինտերակտիվ դասին ներկա էին «Հեքիաթ» եւ «Ամենագետիկ» նախակրթարանների սաները, ովքեր մեծ ուրախությամբ ու ոգեւորությամբ մասնակցեցին միջոցառմանը՝ զինվելով նոր, օգտակար եւ խիստ անհրաժեշտ գիտելիքներով: Վերջում երեխաներն իրենք էին ցուցադրում, թե ինչպես է պետք լվանալ ձեռքերը:

Առանձնակի ուշադրության էր արժանի, հասարակական վայրերում երեխաների ճիշտ վարքագծի կանոնները բացատրող, սոցիալական տեսանյութը: Հանդիպումն ավարտվեց մաքրության պահպանմանը վերաբերող մուլտֆիլմի դիտումով:

ՄԵԼԱՆՅԱ ՌԱՖԱՅԵԼՅՍՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները