Սրտանց կը ցանկամ, որ Յոյսը ըլլայ ձեր առաջին զգացումը Նոր տարուայ առաջին օրը: Յոյսը լոյս կու տայ կեանքին: Առանց յոյսի, աւելի լաւին, լաւէն լաւագոյնին երթալու ձգտումին` կեանքը յաճախ կը դառնայ ապրելու տափակ, միապաղաղ եւ վհատիչ ընթացք

 
ԳԱՐԵԳԻՆ
Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 1 (213), հունվար 2018 թ.  


 

       

ԿԱՐԻ ԱՐՀԵՍՏԱՆՈՑԻ ՏԵՍԱՆԵԼԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ

2017 թվականի սեպտեմբերից սոցիալ-կրթական կենտրոնում մեկնարկեց կարի ուսուցման մասնագիտական դասընթացը՝ հնարավորություն ընձեռելով գործազուրկ կանանց եւ աղջիկներին ձեռք բերել համապատասխան հմտություններ եւ գիտելիքներ՝ հետագայում աշխատանք գտնելու կամ ինքնազբաղվածություն ապահովելու նպատակով: Մոտ մեկ ամսվա ընթացքում դասընթացի քսան մասնակիցները ձեռք բերեցին նախնական գիտելիքներ եւ հմտություններ, ծանոթացան տեխնիկայից օգտվելու անվտանգության կանոններին, ապա դասընթացը շարունակվեց նորաբաց կարի արհեստանոցում, որը ստեղծվել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի, Շիրակի թեմի, «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ Հայաստան» կազմակերպության եւ սոցիալ-կրթական կենտրոնի ջանքերով:

Նախնական փուլը հաջողությամբ հաղթահարեցին մասնակիցներից 13-ը, ովքեր հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում ձեռք բերեցին կարի ուսուցման ոլորտում հիմնարար տեսական եւ գործնական գիտելիքներ՝ համագործակցելով եւ ուսումնական պրակտիկա անցնելով Գյումրու հայտնի կարի արհեստանոցներում եւ արտադրամասերում:

Հունվարի 23-ին սոցիալ-կրթական կենտրոնում հանդիսավոր կերպով ամփոփվեց կարի ուսուցման դասընթացը: Մասնակիցներին իր հայրական օրհնությունն ու շնորհավորանքն էր բերել Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը: Մեծաթիվ հյուրերի եւ գործատուների ներկայությամբ մասնակիցները համարձակորեն ցուցադրեցին իրենց իսկ կարած հագուստները: Թե՛ մասնակիցների համարձակությունը, թե՛ կատարված աշխատանքների նրբաճաշակ եւ ներկայանալի լինելը մեծ ոգեւորություն ու խանդավառություն պարգեւեցին ներկաներին:

Ծրագրի շրջանավարտները ոլորտի մրցունակ մասնագետներ են դարձել եւ ունեն նոր աշխատանք գտնելու լավագույն հնարավորություն:

ԵՍԹԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները