Սրտանց կը ցանկամ, որ Յոյսը ըլլայ ձեր առաջին զգացումը Նոր տարուայ առաջին օրը: Յոյսը լոյս կու տայ կեանքին: Առանց յոյսի, աւելի լաւին, լաւէն լաւագոյնին երթալու ձգտումին` կեանքը յաճախ կը դառնայ ապրելու տափակ, միապաղաղ եւ վհատիչ ընթացք

 
ԳԱՐԵԳԻՆ
Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 1 (213), հունվար 2018 թ.  


 

       

ՊԱՀԱՆՋՎԱԾ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄ

ունվարի 23-ին սոցիալ-կրթական կենտրոնում ամփոփվեց 2017 թվականի մասնագիտական ուսուցման ծրագիրը, որն իրականացվել է «Դի-վի-վի ինթերնեյշնալ» կազմակերպության աջակցությամբ: Հանդիսավոր արարողությունն իր ներկայությամբ պատվեց Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը: Շրջանավարտներին շնորհավորելու էր եկել նաեւ «Դի-վի-վի ինթերնեյշնալ» կազմակերպության տնօրեն Լուսինե Խառատյանը:

«Թխվածքների պատրաստում եւ ձեւավորում», «Խոհարարություն», «Կարի ուսուցում», «Համակարգչային հաշվապահություն եւ գործավարություն», «Վարսահարդարում», «Դիմահարդարում», «Կահույքագործություն» մասնագիտական ուսուցումների 2017 թվականի շրջանավարտները մեծ ոգեւորությամբ էին սպասում ամիսների քրտնաջան ուսման այս վերջնական արդյունքին, ինչն իրենց հնարավորություն կտա լուծել խիստ արդիական եւ կարեւոր, աշխատանք գտնելու կամ ինքնազբաղվածություն ապահովելու երբեմն անլուծելի թվացող սոցիալական խնդիրը:

Ողջունելով ներկաներին՝ կենտրոնի կառավարիչ Կարինե Գյադուկյանը խոսեց դասընթացների կարեւորության եւ արդեն իսկ գրանցած արդյունքների ու հաջողության պատմությունների մասին՝ նաեւ հորդորելով բոլոր մասնակիցներին չհիասթափվել այն խոչընդոտներից, որոնք առկա են աշխատանքային հաջողության հասնելու ճանապարհին: Աշխատաշուկայում պահանջարկ ունեցող այս մասնագիտությունների որակավորում ունենալն արդեն իսկ բանալի է՝ աշխատանք գտնելու համար:

Հնչեցին երախտիքի խոսքեր՝ ուղղված դասընթացի կազմակերպիչներին եւ դասընթացավարներին, ովքեր այդչափ համբերատարությամբ եւ նվիրումով ուսուցանել էին մասնակիցներին՝ հաղորդելով տեսական եւ գործնական գիտելիքներ ու հմտություններ: Շրջանավարտներին հանձնվեցին ավարտական վկայականներ:

ԵՍԹԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները