Սրտանց կը ցանկամ, որ Յոյսը ըլլայ ձեր առաջին զգացումը Նոր տարուայ առաջին օրը: Յոյսը լոյս կու տայ կեանքին: Առանց յոյսի, աւելի լաւին, լաւէն լաւագոյնին երթալու ձգտումին` կեանքը յաճախ կը դառնայ ապրելու տափակ, միապաղաղ եւ վհատիչ ընթացք

 
ԳԱՐԵԳԻՆ
Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 1 (213), հունվար 2018 թ.  


 

       

«ԿԱՏԱՐԻՉ ԽՆԴՐՒԱԾԱՑ, ԼՍՕՂ ԱՂՕԹԻՑ,
ԱՐԱԳԱՀԱՍ ՍՈՒՐԲԴ ՍԱՐԳԻՍ...»
ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ ՀԱՄԱՆՈՒՆ ՄԱՏՈՒՌՈՒՄ

«Զի էր խաչ մի սքանչելագործ առ ամենայն նեղեալս, եւ մանաւանդ առ գերիս, զի որք ապաւինէին ի նա բոլորով սրտիվ, ինքն իսկ սուրբ վկայն Սարգիս բանայր զդրունս բանտից եւ արգելանաց…»:
ԿԻՐԱԿՈՍ ԳԱՆՁԱԿԵՑԻ

ուրբ Սարգիսը հայոց կողմից սիրելի եւ մեծ ժողովրդականություն վայելող սրբերից է, ծննդով Կեսարիայից: Հին Օրենքի վերջին եւ Նոր Օրենքի առաջին Սուրբ Հովհաննես Կարապետից հետո, իբրեւ նշանավոր սուրբ, ոգեկոչվում է Ս. Սարգսի տոնը:

Արագահաս զորավարն ապրել ու գործել է չորրորդ դարում, խուսափել Հուլիանոս Ուրացող կայսեր (361-363) հալածանքից, նախ ապաստանել հայոց Տիրան թագավորի մոտ, ապա վերջինիս խորհրդով անցել Պարսկաստան, կարգվել Շապուհ II-ի բանակի զորահրամատար: Նա լավ սպառազինված, արիասիրտ ու պահապան զորական է, որը միանգամայն համախոս է նրա եկեղեցական վկայաբանությանը, միաժամանակ եւ ատենահաս, այսինքն՝ ժամանակին հասնող եւ գերյալներին ազատող սուրբ:

Բայց այս ամենով հանդերձ՝ Ս. Սարգիսը մեզ համար կերպավորվում է իբրեւ քրիստոնյայի իսկական կատարելատիպ, ներշնչանքի իրական աղբյուր: Ճշմարտության վեհ գիտակցումը, իր սկզբունքներին հավատարիմ մնալը եւ դրանց հաստատագրման համար աննահանջ պայքարն ուրվագծում են նրա կյանքի ու գործի առանցքը: Ուղենիշ ունենալով Քրիստոսի խաչը՝ Սարգիսն իր մարմինը հոժարակամ դնում է Տիրոջ զոհասեղանին՝ ի փրկություն եւ ի լուսավորություն, հեթանոսական խավարի մեջ խարխափող, ժողովրդի:

ՏՈՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Սուրբ Սարգիս զորավարի տոնը ցայսօր ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլեւ ժողովրդական սովորույթներով, որոնք նվիրական են հայոց ավանդության մեջ: Տոնին նախորդող ուրբաթ գիշերը նորահաս երիտասարդները՝ հատկապես աղջիկները, աղաբլիթ են ճաշակում, որպեսզի երազում, Սրբի հրամանով եւ ճակատագրի կողմից կանխորոշված, կյանքի ապագա ընկերները ջուր տան ծարավներին՝ այդ կերպ կանխագուշակելով զուգընկերներին:

Բացի այդ, նույն երեկոյան, նորահաս աղջիները շաղախված փոխինդից բրդուճ էին դնում տան կտրին: Եթե ճնճղուկը վերցնում էր այն եւ թռչում ու թառում մերձակա տների տանիքներից մեկին, ուր նորահաս երիտասարդ էր ապրում, ապա դա նախանշան էր, որ հենց այդ երիտասարդն էր դառնալու ապագա փեսացուն: Ոմանք էլ ալյուրով ափսե էին դնում եւ անհամբերությամբ սպասում Սրբի ձիու ոտնահետքին:

ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ Ս. ՍԱՐԳԻՍ ՄԱՏՈՒՌՈՒՄ

Հունվարի 27-ին, տոնի ուրախ առիթով, Սուրբ Սարգիս մատուռում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Փավստոս քհն. Սարգսյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը: Սուրբ Պատարագի ընթացքում ներկա հավատացյալները հաղորդվեցին մեր Տիրոջ Սուրբ Մարմնին եւ Արյանը:

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ

Արդեն մի քանի տարի է, ինչ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Սուրբ Սարգսի տոնը հռչակել է երիտասարդների օրհնության օր: Այդ առիթով, հավարտ սրբազան արարողակարգի, Տեր Հայրն իր հայրական մաղթանքն ու օրհնությունը հղեց ներկա բոլոր երիտասարդներին, ինչպես նաեւ ուխտավորներին:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները