Սրտանց կը ցանկամ, որ Յոյսը ըլլայ ձեր առաջին զգացումը Նոր տարուայ առաջին օրը: Յոյսը լոյս կու տայ կեանքին: Առանց յոյսի, աւելի լաւին, լաւէն լաւագոյնին երթալու ձգտումին` կեանքը յաճախ կը դառնայ ապրելու տափակ, միապաղաղ եւ վհատիչ ընթացք

 
ԳԱՐԵԳԻՆ
Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 1 (213), հունվար 2018 թ.  


 

       

ՆՌՆՕՐՀՆԵՔ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

«Ինչպես նուռն է պահում պտուղը կեղեւի տակ, այնպես էլ պետք է ծածկել առաքինությունները, որոնք Աստված տեսնում է եւ հայտնապես հատուցում»:
ՀԻՊՈՂԻՏՈՍ

րդեն չորրորդ տարին է, ինչ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ, Հայոց Եկեղեցու աստվածապաշտական համակարգում հաստատվել է եւս մի բարեպաշտական արարողություն՝ նռնօրհնեքը, որը կատարվում է հայոց բոլոր եկեղեցիներում տարեմուտի գիշերը՝ գոհաբանական մաղթանքից հետո:

Հայկական ավադության մեջ նուռը՝ իբրեւ ազգային խորհրդանիշ, կրում է կյանքի, ծաղկունքի եւ առատության իմաստը: Քրիստոնեական խորհրդաբանության մեջ նուռը խորհրդապատկերն է Հիսուս Քրիստոսի հեղած արյան՝ խորհրդանշելով նաեւ Տիրոջ հրաշափառ Հարությունն ու Աստծո շնորհների բազմազանությունը:

Հին Ուխտում նռան ծաղկաբողբոջները մաս են կազմել քահանայապետական զգեստի՝ զարդարելով ներքին պատմուճանների քղանցքները. «Դրանք կգործես ներքին պատմուճանների քղանցքների շուրջբոլորը: Այդ զարդերը թող ունենան ծառան ծաղկաբողբոջի ձեւը, եւ դրանց միջեւ շուրջանակի ոսկե զանգակներ թող լինեն» (Ելք ԻԸ 33):

Նռնահատիկների կարմիր գույնը հատկանշում է առաքինազարդ անձի հաղթանակը, քանզի աստվածային շնորհների ներգործությամբ են հաղթահարվում երկրավոր կյանքի դառնությունները՝ փորձությունները, տկարություններն ու նեղությունները, եւ հաջողությամբ պսակվում հավատքի բարի պատերազմը, որով էլ մարդն աստվածանում եւ հաղորդ է դառնում Երկնքի արքայության անճառելի քաղցրությանը. «Պատերազմեցի բարի պատերազմը, ավարտեցի ընթացքս, պահեցի հավատքը…» (Տիմ. Դ 7): Նռնենին իր պտղով նկատելի է տասը խորաններից իններորդում, որը ներկայացնում է Սողոմոնի տաճարը. «Իսկ իններորդ խորանն զտաճարն նշանակէ… Էն եւ աստ ծառք նռնենիք» (Ս. Ներսես Շնորհալի):

Տարեմտին՝ դեկտեմբերի 31-ին, Ճիշտ ժամը 00:00-ին, ինչպես հայոց բոլոր, այնպես էլ Գյումրու Ս. Աստվածածին, Ս. Նշան, Ս. Գրիգոր Լուսավորիչ եւ Մարալիկի Ս. Սարգիս եկեղեցիներում կատարվեց նռնօրհնեքի կարգ:

Ս. Յոթվերք մայր եկեղեցում նռնօրհնեքի կարգ կատարվեց ձեռամբ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի: Բարեպաշտական արարողության ավարտին օրհնված պտուղները բաժանվեցին ներկա հավատացյալներին:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՍԵԴԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները