Հավիտենական կյանք կերտելով՝ փրկենք մեզ եւ ուրիշներին մահվան կորստից՝ Տիրոջ Արքայության մեջ միմյանց հետ հանդիպելու եւ Տիրոջ երանությունը հավիտենապես ունենալու համար:
 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 12 (212), դեկտեմբեր 2017 թ.  


 

       

Լրահոսից

2 դեկտեմբերի - Տոն սրբոց առաքելոցն եւ առաջին լուսավորչացն մերոց Թադեոսի եւ Բարդուղիմեոսի: Տոնի ուրախ առիթով, առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը:

3 դեկտեմբերի - Սուրբ Յոթվերք եկեղեցում, ձեռամբ Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

7 դեկտեմբերի - Առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց ոգեկոչման Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Շիրակ ավ. քհն. Առաքելյանի: Հավարտ սրբազան արարողակարգի կատարվեց հոգեհանգստյան կարգ:

9 դեկտեմբերի - Հղություն Ս. Աստվածածնի: Տոնի ուրախ առիթով Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տեր Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հոգենորոգ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

10 դեկտեմբերի - Բարեկենդան Ս. Հակոբի պահոց: Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց ձեռամբ Տ. Շիրակ ավ. քհն. Առաքելյանի: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշունչ քարոզ խոսեց Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը:

16 դեկտեմբերի - Տոն Սրբոցն Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի եւ Մելիտոս եպիսկոպոսի: Անի թաղամասի Ս. Հակոբ Եկեղեցում, տոնի ուրախ առիթով, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Վարուժան քհն. Տերտերյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ հոգեհույզ քարոզ խոսեց Առաջնորդ Սրբազանը՝ մեկնելով նաեւ տոնի խորհուրդը:

17 դեկտեմբերի - Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում, ձեռամբ Տ. Թաթուլ ավ. քհն. Հակոբյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հանգամանալից քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Նույն օրն Ավստրիական թաղամասում գտնվող Ս. Հռիփսիմե մատուռում, ձեռամբ Տ. Արսեն ավ. քհն. Սիմոնյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշինիչ քարոզ խոսեց Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը:

24 դեկտեմբերի - Սուրբ Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Նույն օրը Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը, հերթական հովվական այցով, եղավ Աշոցք համայնքի Կարմրավան գյուղում եւ հանրակրթական դպրոցի հանդիսությունների սրահում մատուցեց եպիսկոպոսական Սուրբ եւ անմահ Պատարագ:

31 դեկտեմբերի - Առաջնորդանիստ Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ՝ ձեռամբ Տ. Շիրակ ավ. քհն. Առաքելյանի: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող հոգենորոգ քարոզ խոսեց Առաջնորդ Սրբազանը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները