Հավիտենական կյանք կերտելով՝ փրկենք մեզ եւ ուրիշներին մահվան կորստից՝ Տիրոջ Արքայության մեջ միմյանց հետ հանդիպելու եւ Տիրոջ երանությունը հավիտենապես ունենալու համար:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 12 (212), դեկտեմբեր 2017 թ.  


 

       

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ

երաշնորհ Սրբազան Հայր.

Ծննդյան տարեդարձն առիթ ունենալով՝ մեր անկեղծ աղոթքն ենք առաքում առ Ամենակարող ու Ամենատես Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս, որ, Իր գթառատ ու սիրով առլեցուն Հոգու կենարար շողերի տակ, պահի-պահպանի եւ Իր շնորհառատ օրհնությամբ հավելի Ձեր ուժն ու կորովը:

Սիրելի՛ Սրբազան Հայր, թող փորձություններն ամպի նման գան ու գնան, իսկ Ձեր կյանքում արեւի պես տիրակալի Սուրբ Հոգին միայն, քանզի հոգեւորականի ճամփան զոհողության, ինքնամոռացումի այն հարազատ նկարագիրն է, որն առաջնորդում է դեպի Ամենակարող ու բազումողորմ Աստված:

Տիրոջ սերը, շնորհը եւ խաղաղությունը լինեն Ձեր մշտամնա ուղեկիցներն այսօր եւ հավիտյան:

                                                                 Որդիական սիրով՝

մատչիմ ի համբոյր Ձերդ օծեալ սուրբ աջոյն՝
«Ս. Յոթվերք»-ի խմբագրակազմ,
ՔԴԿ-ի ուսուցիչներ,
մի խումբ հավատացյալներ

*  *  *

երաշնորհ Սրբազան Հայր.
Սրտանց շնորհավորում ենք Ձեզ՝ ծննդյան տարեդարձի ուրախ առիթով, մաղթում ենք արեւշատ օրեր, անսպառ եռանդ, քաջառողջություն, ուժ եւ համբերություն: Թող Տիրոջ օրհնությամբ հաջողությունն ուղեկից լինի Ձեզ՝ բոլոր աստվածահաճ ձեռնարկումներում, հաստատուն եւ անսասան մնա Ձեր բարեխնամ առաջնորդությունը՝ ի բարօրություն Շիրակի թեմի եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու:

                                                                Որդիական խոնարհությամբ՝

սոցիալ-կրթական կենտրոնի աշխատակազմ:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները