Հավիտենական կյանք կերտելով՝ փրկենք մեզ եւ ուրիշներին մահվան կորստից՝ Տիրոջ Արքայության մեջ միմյանց հետ հանդիպելու եւ Տիրոջ երանությունը հավիտենապես ունենալու համար:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 12 (212), դեկտեմբեր 2017 թ.  


 

       

ՈՒՍ-ՈՒՍԻ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ

եկտեմբերի 5-ը կամավորների միջազգային օրն է, ովքեր գործում են հանուն տնտեսական եւ սոցիալական զարգացման:

Այն հաստատվել է ՄԱԿ-ի կողմից եւ 1985 թվականից հանդիսանում է միջազգայնորեն նշվող օր: Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ, մի կողմ դրած առօրյա հոգսն ու գումար վաստակելու մոլուցքը, օգնում են կարիքի մեջ գտնվողներին, կատարում անվարձահատույց ու անշահախնդիր աշխատանք:

Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնը չէր կարող շրջանցել Հայաստանում նշվող կամավորների միջազգային օրը, քանի որ բարությունն արժանի է գովասանքի եւ շնորհակալության:

«Ուս-ուսի՝ ավելի ուժեղ» խորագիրն ունեցող միջոցառման ընթացքում, որն անցկացվեց հենց դեկտեմբերի 5-ին, կամավորներից յուրաքանչյուրին ձոնվեցին բանաստեղծություններ, ներկայացվեցին տեսահոլովակներ, ինչպես նաեւ կազմակերպվեցին ժամանցային խաղեր: Միջոցառման ավարտին կենտրոնն իր կամավորներին հանձնեց անակնկալ նվերներ եւ շնորհեց կոչումներ: «Տարվա լավագույն կամավոր» անվանակարգը տրվեց Անի Սագսյանին՝ բարեխիղճ, նվիրված, կարեկից, աշխատասեր եւ ստեղծագործ կամավորին:

Սոցիալ-կրթական կենտրոնը շնորհավորում է կամավորներին՝ տոնի առիթով եւ շնորհակալություն հայտնում համայնքանվեր գործունեության համար:

Ձեր աշխատանքը շատ կարեւոր է ,

Ի վերջո դուք փոխում եք աշխարհը,

Եվ ոչ բոլորը կարող են կամավոր լինել:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները