Հավիտենական կյանք կերտելով՝ փրկենք մեզ եւ ուրիշներին մահվան կորստից՝ Տիրոջ Արքայության մեջ միմյանց հետ հանդիպելու եւ Տիրոջ երանությունը հավիտենապես ունենալու համար:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 12 (212), դեկտեմբեր 2017 թ.  


 

       

ԹՌԻՉՔԻ ՎԵՀՈՒԹՅՈՒՆԸ

եծանուն ազնվականը տարվեց բազեի որսով: Մի անգամ նրա մոտ ծառայող որսորդն անտառից բազեի փոքր ձագ բերեց: Դուքսը մեծացրեց ձագուկին եւ տվեց որսապետին, որպեսզի վարժեցնի նրան: Թռչունը մեծացավ, ուժեղ ու գեղեցիկ բազե դարձավ: Միայն թե ոչ ոք նրան երկնքում չէր տեսել: Նա ողջ օրն անցկացնում էր այն ճյուղին նստած, որի վրա հայտնվել էր դեռեւս ձագուկ ժամանակ:

Դուքսը սիրում էր պատշգամբից հետեւել որսորդական թռչունների վարժանքներին: Որսապետն իր գործը հրաշալի գիտեր. լավ վարժեցված արծիվներն ու ուրուրները ճախրում էին երկնքում, միայն սիրելի բազեն առաջվա պես չէր լքում իր տեղը:

Բարկացած ազնվականը սուրհանդակներ ուղարկեց իր կալվածքների բոլոր ծայրերը՝ հրամայելով գտնել այն մարդուն, ով բազեին թռչել կսովորեցնի: Մի անգամ դուքսը դուրս եկավ պատշգամբ եւ երկնքում տեսավ սիրելի թռչունին: Նա անչափ ուրախացավ եւ հրամայեց անմիջապես իր մոտ բերել նրան, ով այդ հրաշքը գործել էր: Քիչ անց մի հասարակ գյուղացի ներս մտավ: Զարմացած ազնվականը հարցրեց.

-Քեզ ինչպե՞ս հաջողվեց նրան թռչել ստիպել:

-Դա դժվար չէր, Ձերդ գերազանցություն,- պատասխանեց գյուղացին,- ես ընդամենը կտրեցի այն ճյուղը, որի վրա նստած էր բազեն: Վարժված տեղից զրկվելով՝ նա հիշեց, որ թեւեր ունի եւ թռավ:

Մեր մեջ էլ կան մարդիկ, որ նստել ու ամուր կառչել են իրենց «ճյուղին», եւ չեն էլ պատկերացնում, որ թեւեր ունեն: Երբեմն տեղի ունեցող իրադարձությունները կոտրում են հուսալի հենարանն ու մարդիկ հիշում են, որ թռչել գիտեն:

Միգուցե մեզնից շատերին պետք է «ճյուղը» կտրե՞լ, որպեսզի զրկվենք տաքուկ ու հուսալի տեղից եւ ստիպված լինենք թռչել: Խնդիրներն ու տհաճությունները երբեմն մեր կյանք են գալիս ոչ թե կոտրելու, այլ թռչել ուսուցանելու համար…

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները