Հավիտենական կյանք կերտելով՝ փրկենք մեզ եւ ուրիշներին մահվան կորստից՝ Տիրոջ Արքայության մեջ միմյանց հետ հանդիպելու եւ Տիրոջ երանությունը հավիտենապես ունենալու համար:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 12 (212), դեկտեմբեր 2017 թ.  


 

       

ԱՄԱՆՈՐՅԱ ՀԵՔԻԱԹ ՀԱՄԱՆՈՒՆ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆՈՒՄ

եկտեմբերի 22-ը տոնական էր սոցիալ-կրթական կենտրոնի «Հեքիաթ» նախակրթարանի սաների համար. այդ օրը նրանց տարեմուտի հանդեսն էր:

Նախակրթարանի մանկավարժ Անահիտ Առաքելյանի եւ նրա օգնական կամավորների գեղագիտական երեւակայությունն ու ջանքերն իրենց արդյունքն էին տվել. «Հեքիաթի» երեխաները «հայտնվել» էին հեքիաթում: Հեքիաթն էլ չնայած բոլորին հայտնի «Կարմիր գլխարկն» էր, սակայն, մանկավարժների ու փոքրիկների շնորհիվ, ներկայացվեց նորովի եւ անակնկալ լուծումներով:

Ամանորյա անտառում միջավայրը ջերմ էր ու ցանկալի: Հեքիաթցիները «վերածվել» էին բարի գազանիկների, իսկ, չար գայլի փոխարեն, երեխաներին ու հյուրերին ողջունեց, ամենքի կողմից սիրված եւ սպասված, Ձմեռ պապը, ով իր հետ բերել էր, «FCN»-ի կողմից տրամադրված, անհատական նվերներ թե՛ սաներին եւ թե՛ նախակրթարանին:

Փոքրիկները երգեցին, պարեցին, ուրախացան՝ անսահման հրճվանք պարգեւելով նաեւ ծնողներին ու հյուրերին:

ԵՍԹԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները