Հավիտենական կյանք կերտելով՝ փրկենք մեզ եւ ուրիշներին մահվան կորստից՝ Տիրոջ Արքայության մեջ միմյանց հետ հանդիպելու եւ Տիրոջ երանությունը հավիտենապես ունենալու համար:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 12 (212), դեկտեմբեր 2017 թ.  


 

       

ՃԱՆԱՊԱՐՀՈՒՄ ԵՆՔ 2017 ԹՎԱԿԱՆԸ

արիքի հետ ավելանում է ուշադրության պակասի զգացումը. տարեցներն իրենց առավել միայնակ եւ ընկճված են զգում՝ հոգածության ու ջերմության կարիք ունենալով: Տատիկներին ու պապիկներին սիրով շրջապատելը, նրանց օրը տոն դարձնելն արդեն տասը տարի է, ինչ սոցիալ-կրթական կենտրոնի սոցիալական ուղղության գործունեության կարեւորագույն մասն է կազմում:

Ամբողջ տարվա ընթացքում մեծ շուքով նշվում են տաղավար տոները, կազմակերվում են ուխտագնացություններ եւ այլ միջոցառումներ, սակայն տարին ամբողջանում է Ամանորի եւ Սուրբ Ծննդյան նախատոնական շքեղ հանդիսությամբ: Այս տարի եւս մեկ ուրախալի առիթ կար՝ դեկտեմբերի 15-ին նշվում էր տարեցների ցերեկային կենտրոնի սիրված անդամ Հովհաննես պապի ծննդյան տարեդարձը: Առիթի հետ կրկնապատկվեց նաեւ ուրախությունը, երգն ու պարը, որին միացան, տարեցների հետ աշխատող, կամավորները, ովքեր սիրով մասնակցել էին նախապատրաստական աշխատանքներին, մեծ եռանդով ու ոգեւորությամբ պատրաստել զանազան կերակրատեսակներ:

Հանդիսույթի ավարտին բոլոր մասնակիցներն ստացան նվերներ: Հուսով ենք՝ կենտրոնից ստացած դրական եւ ուրախ տպավորություններն ուղեկից կլինեն մեր սիրելի տատիկներին ու պապիկներին ողջ տարվա ընթացքում:

ՀՌԻՓՍԻՄԵ ՊԱԼՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները