Հավիտենական կյանք կերտելով՝ փրկենք մեզ եւ ուրիշներին մահվան կորստից՝ Տիրոջ Արքայության մեջ միմյանց հետ հանդիպելու եւ Տիրոջ երանությունը հավիտենապես ունենալու համար:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 12 (212), դեկտեմբեր 2017 թ.  


 

       

ՆԱԽԱՏՈՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ

եկտեմբերի 26-ին սոցիալ-կրթական կենտրոնի գրադարանը լիքն էր ընթերցասեր երեխաներով. տարվա ավարտը նշվում էր ամանորյա ընթերցանությամբ: Դպրոցականները նախապես էին պատրաստվել, քանի որ այս անգամ հենց իրենք էին ընթերցելու իրենց հասակակիցների համար:

Գրադարանում աշխատող կամավորներն էլ պատրաստել էին «Հեքիաթային խաղարկություն». երեխաները պետք է գուշակեին հեքիաթի անվանումը՝ հայտնի հեքիաթներից ընտրված մեջբերումները լսելով: Փոքրիկ ընթերցասերները զարմացրին իրենց գիտելիքների պաշարով եւ արագ կողմնորոշվելու ունակությամբ: Խաղում հաղթողներ եւ պարտվողներ չեղան, քանի որ լավ պատրաստված էին բոլորը:

Կենտրոնի աշխատակիցները շնորհավորեցին երեխաների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ նրանց հանձնելով նվերներ:

ԵՍԹԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները