Հավիտենական կյանք կերտելով՝ փրկենք մեզ եւ ուրիշներին մահվան կորստից՝ Տիրոջ Արքայության մեջ միմյանց հետ հանդիպելու եւ Տիրոջ երանությունը հավիտենապես ունենալու համար:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 12 (212), դեկտեմբեր 2017 թ.  


 

       

ԿՐԹԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱՄԱՎՈՐԸ

արիամ Հակոբյանը սոցիալ-կրթական կենտրոնում իր կամավորական աշխատանքն է ծավալում 2017 թվականի սեպտեմբերից: Նա պարտաճանաչ է, աշխատասեր, սիրով է աշխատում երեխաների հետ՝ «Հեքիաթ» ցերեկային խնամքի կենտրոնում եւ «Ամենագետիկ» նախակրթարանում դասավանդելով անգլերեն: Կենտրոնի գրադարանում եւս Մարիամն ունի իր կամավորական ներդրումը. օգնում է դասավորել եւ առանձնացնել գրքերը՝ ըստ գրական ժանրերի:

Նրա համար մեծ հաճույք է հատկապես փոքրիկների հետ աշխատելը, չէ՞ որ նրանք այնքան բարի են, փխրուն ու առանձնահատուկ, նրանցից լույս ու ջերմություն է ճառագում: Ինչպես ասում է Մարիամը՝ «կամավորն այն մարդն է, ով ոչ միայն երազում է, այլեւ օգնում, որ երազեն եւ երազանքներ ունենան նաեւ մյուսները»: Մարիամն օբյեկտիվ է, ունի ազատ ու ստեղծագործ միտք, վառ երեւակայություն եւ նորարարական մոտեցում՝ ցանկացած նախաձեռնության, ինչն էլ, աշխատասիրության հետ մեկտեղ, հանդիսանում է նրա հաջողության եւ նորանոր բարձունքների հասնելու գրավականը:

Դեկտեմբերի 5-ին` կամավորների միջազգային օրվա կապակցությամբ, Երեւանում անցկացվեց. «Հայ կամավորների բանկ»-ի կողմից կազմակերպված, «Տարվա լավագույն կամավոր» մրցանակաբաշխությունը, որի շրջանակներում հարյուր դիմորդներից Մարիամ Հակոբյանն ընտրվեց որպես հինգ լավագույններից մեկը եւ արժանացավ «Կրթական ոլորտում տարվա լավագույն կամավոր» անվանակարգին:

Սոցիալ-կրթական կենտրոնի աշխատակազմն ի սրտե շնորհավորում է Մարիամին՝ ցանկանալով բազում հաջողություններ ու նոր ձեռքբերումներ աշխատանքում:

Նաեւ մաղթում ենք, որ նման հաղթանակներ լինեն մյուս կամավորների կյանքում եւս, իսկ Մարիամի համար՝ կրեն շարունակական բնույթ:

ԱՆԻ ՄԿՐՏՉՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները