Հավիտենական կյանք կերտելով՝ փրկենք մեզ եւ ուրիշներին մահվան կորստից՝ Տիրոջ Արքայության մեջ միմյանց հետ հանդիպելու եւ Տիրոջ երանությունը հավիտենապես ունենալու համար:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 12 (212), դեկտեմբեր 2017 թ.  


 

       

ՍԵՄԻՆԱՐ ՍՈՑԻԱԼ- ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԱԿ-ի «Բնակչության հիմնադրամ»-ի կողմից ֆինանսավորվող «Հոգեւոր աջակցություն ընտանիքներին» ծրագրի շրջանակում, հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի կողմից, դեկտեմբերի 1-ին սոցիալ-կրթական կենտրոնում անցկացվեց սեմինար՝ ընտանեկան բռնության արդի եւ խնդրահարույց թեմայով: Բացման խոսքով հանդես եկան Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը եւ հայաստանյան «Կլոր սեղան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը:

Սեմինարին մասնակցեցին թեմի քահանաները եւ սոցիալ-կրթական կենտրոնի սոցիալական աշխատողները: Սոցիոլոգ Արմինե Մխիթարյանի կողմից ներկայացվեցին ընտանեկան բռնության դրսեւորումներն ու կանխարգելման կարեւորությունը: Բուռն քննարկումներով հագեցած հանդիպման ընթացքում կարեւորվեց հայ ավանդական ընտանիքի սովորույթների ու հարգալից հարաբերությունների վերադարձը ժամանակակից հասարակություն, հոգեւորականի հաշտարար դերն ընտանեկան բռնությունների կանխման եւ հետեւանքների հաղթահարման գործում: Խոսվեց նաեւ ոլորտը կարգավորող նոր օրինագծի առավելությունների ու թերությունների մասին:

Տեր Հայրերն առանձնակի ուշադրություն հրավիրեցին խոստովանահայրության ինստիտուտի վերականգման կարեւորությանը, ինչը կդառնա ընտանիքում գժտությունների ու վեճերի կանխման, հանդուրժողականության ու փոխըմբռնման հարաբերությունների կառուցման գրավական:

Ի վերջո, ներկաները համակարծիք էին մեկ հարցում՝ չկա բռնություն այն ընտանիքում, ուր կա սեր, իսկ սիրո առկայությունն արմատավորված է Աստծո ներկայությամբ:

ԵՍԹԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները