Հավիտենական կյանք կերտելով՝ փրկենք մեզ եւ ուրիշներին մահվան կորստից՝ Տիրոջ Արքայության մեջ միմյանց հետ հանդիպելու եւ Տիրոջ երանությունը հավիտենապես ունենալու համար:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 12 (212), դեկտեմբեր 2017 թ.  


 

       

«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՑԻՉ» ՄՐՑՈՒՅԹԻ
ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ԹԵՄԱԿԱԼ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՄՈՏ

եկտեմբերի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Հրաչ եւ Սյուզան Թուֆայան» Հայորդյաց տանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ եւ ՀՀ Կրթության ու գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի մասնակցությամբ, տեղի ունեցավ «Հայոց պատմություն», «Հայոց Եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու եւ գրականություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաների ուսուցիչների եւ դասվարների` «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթի 2017 թվականի մրցանակաբաշխությունը:

«Լավագույն ուսուցիչ» մրցույթն իրականացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանավորությամբ եւ ՀՀ Կրթության ու գիտության նախարարության եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի համատեղ ջանքերով: 2003 թվականից իրականացվող ամենամյա մրցանակաբաշխության բարերարն է Սիլվա Տեր-Ստեփանյանը (ԱՄՆ):

Ինչպես միշտ, այս տարի եւս Շիրակի մարզի հանրակրթական դպրոցների ուսուցիչ-ուսուցչուհիները մասնակցեցին մրցույթին եւ արժանացան մի շարք պարգեւների ու պատվոգրերի:

Իրենց ուրախությունը թեմակալ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի հետ կիսելու եւ նրա օրհնությունն ստանալու ակնկալիքով մրցանակակիր ուսուցիչները դեկտեմբերի 14-ին հանդիպեցին Սրբազան Հոր հետ:

Հանրապետական փուլին Շիրակի մարզից մասնակցել են տասնվեց ուսուցիչ, որից յոթն արժանացել է մրցանակների: Այդ ուսուցիչներն են Անահիտ Կարապետյանը (Ջրափիի միջն. դպրոց, «Կենսաբանություն», առաջին մրցանակ), Աշոտ Արտոյանը (Գյումրու «Ֆոտոն» վարժարան, «Ֆիզիկա», առաջին մրցանակ), Թամարա Կարապետյանը (Գյումրու թիվ 6 հիմն. դպրոց, «Հայոց պատմություն», երկրորդ մրցանակ), Վարդուհի Ղազարյանը (Գյումրու թիվ. 6 հիմն. դպրոց, «Հայոց եկեղեցու պատմություն», երկրորդ մրցանակ), Գայանե Մարտիրոսյանը (Գյումրու թիվ 37 ավագ դպրոց, «Ֆիզիկա», երկրորդ մրցանակ), Արկադի Ակոպովը (Մայիսյանի միջն. դպրոց, «Հայոց պատմություն», երրորդ մրցանակ), Լիանա Իկիլիկյանը (Ազատանի միջն. դպրոց, «Հայոց լեզու եւ գրականություն», երրորդ մրցանակ):

«Լավագույն ուսուցիչ» մրցույթը համալրում է տարվա կարեւոր ձեռքբերումների շարքը եւ միտված է կրթական համակարգի քաջալերանքին: Այնտեղ, ուր լույս կա, պետք է դրվի բարձր տեղում, որպեսզի լուսավորի շատ ու շատ մանուկների մտքեր:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները