Եկեղեցին, մշտանորոգ ղողանջի պես, զգուշացնում է՝ Աստծուն մոտենալու հիմնական մղումն ու նպատակը
պետք է լինի մեղքերի
թողություն ստանալը:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 11 (211), նոյեմբեր 2017 թ.  


 

       

«ԳՆԴԻԿ-ԲՈՔՈՆԻԿ»-ԻՑ ՄԻՆՉԵՎ «ՀԱՄԲԵՐԱՆՔԻ ՉԻԲՈՒԽԸ»

նթերցանությունը բանալի է, որ բացում է հոգու, մտքի, բանականության եւ խոկման փակ դռները: Այն հոգեւոր պահանջմունք է, որը չի կորցնում իր անհրաժեշտությունը` անկախ գիտական եւ տեխնոլոգիական թռիչքային զարգացումներից: Ոչինչ եւ երբեք չի փոխարինի գրքին, ոչինչ եւ ոչ ոք չի կարող լրացնել այն դատարկությունը, որ կգոյանա, եթե մարդն իր տարիքային զարգացման յուրաքանչյուր փուլում չթերթի համապատասխան գրքի էջերը:

Տարիքային տարբեր խմբերի համար ընթերցանությունը սոցիալ-կրթական կենտրոնի գրադարանի գործունեության առանձին մասն է կազմում: Շաբաթվա մեջ մեկ օր կենտրոնի «Հեքիաթ» նախակրթարանի սաներն ունկնդրում են աշխարհի ժողովուրդների հեքիաթներ, սիրով մտապահում այն հերոսներին, որոնց հանդիպում են այդ օրվա հեքիաթում, սովորում իրենց համար անծանոթ եւ նոր բառեր ու արտահայտություններ, իսկ, հնարավորության դեպքում, հետագայում դիտում, տվյալ հեքիաթի թեմայով նկարահանված, որեւէ մուլտֆիլմ:

Ընթերցանությունը գրավում եւ սիրով գրադարան է հրավիրում նաեւ տարեցների ցերեկային կենտրոնի տատիկ-պապիկներին, ովքեր կիսում են իրենց մտորումներն ու հիշողությունները, սիրով ունկնդրում պոեզիա, հատկապես Պարույր Սեւակի եւ Համո Սահյանի ստեղծագործությունները: Ասմունքն ու հետաքրքիր պատմությունները հագեցնում են, հարուստ կենսափորձ ունեցող, տարեցների առօրյան, ոգեւորում նրանց` գրադարանը դարձնելով հարազատ վայր:

Ե. ԳՐԻԳՈՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները