ԴՈՒ
ՄՏՔՈՎ «ՆԱՅԻՐ»
շնանային
ընթերցումներից հերթականը Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը»
հայնտի սեղծագործությունն էր, իսկ ունկնդիրները՝ Գյումրու «Ֆոտոն»
վարժարանի ավագ դասարանների ընթերցասեր սաները:
Համագործակցությունը «Ֆոտոն»-ի հետ տարիների պատմություն ունի. այս
անգամ էլ համատեղ ձեռնարկն առանձնացավ հետաքրքիր ու արդյունավետ
ընթացքով: Ինքնուրույն կյանքի, մասնագիտական ձեռքբերումների եւ բարդ
ու ճակատագրական ընտրությունների նախաշեմին կանգնած՝ պատանիների
համար, անշուշտ, ուսուցողական էր ընտրված ստեղծագործությունը:
Ավելիին հասնելու, կենցաղայինը, սպառողի հոգեբանությունը, ժամանակավորն
ու անցողիկ նյութականը բարձր արժեքներին, կատարելության ձգտումներին
ու հոգեւոր բավարարվածությանն ստորադասելու հեղինակի կոչը հասանելի
եւ, որ հուսադրող է, ընդունելի եղավ երիտասարդ սերնդի համար:
Ընթերցանությանը հաջորդեց մտքերի փոխանակումն ու ընտրված մեջբերումների
քննարկումը, ինչը հնարավորություն տվեց դպրոցականներին արտահայտել
սեփական տեսակետներն ու ըմբռնումները: Ավարտին մասնակիցներին հանձնվեցին
նվեր-պայուսակներ` գրենական պիտույքներով:
ԵՍԹԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ
>>>
|
|