Եկեղեցին, մշտանորոգ ղողանջի պես, զգուշացնում է՝ Աստծուն մոտենալու հիմնական մղումն ու նպատակը
պետք է լինի մեղքերի
թողություն ստանալը:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 11 (211), նոյեմբեր 2017 թ.  


 

       

ԴԻԱԲԵՏԸ ԿԵՆՍԱԿԵՐՊ Է, ՈՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

ոյեմբերի 14-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես շաքարային դիաբետի դեմ պայքարի օր: Օրվա առիթվ Գյումրու «Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ն, «Էնդոկրինոլոգիական ու շաքարային դիաբետով երեխաների շարունակական հսկողության եւ վարման դիսպանսեր» կենտրոնը հանդիպում էին կազմակերպել Շիրակի մարզում դիաբետով հիվանդ երեխաների, դեռահասների եւ նրանց ծնողների հետ:

Հանդիպմանը Շիրակի մարզի գլխավոր մանկական էնդոկրինոլոգ Գայանե Պետրոսյանը ներկաների հետ զրուցեց «Դիաբետը երեխաների եւ դեռահասների մոտ», «Դիաբետ. կրթություն եւ պրոֆիլակտիկա» թեմաներով, պատասխանեց ծնողներին հուզող հարցերին: Ներկայացվեցին նաեւ հիվանդության առաջացման պատճառները, վերահսկելիության մեխանիզմները: Հիմնավորվեց առողջ ապրելակերպի եւ ճիշտ սնվելու կարեւոր նշանակությունը հիվանդության կանխարգելման գործում:

Ներկա էին նաեւ սոցիալ-կրթական կենտրոնի սոցիալական աշխատողները, ովքեր դատարկաձեռն չէին եկել: Հանդիպման ավարտին կենտրոնի կողմից երեխաներին տրվեցին հիգիենայի եւ դպրոցական պարագաներ:

ՀՌԻՓՍԻՄԵ ՊԱԼՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները