Աղօթքն առանձնութիւն մըն է
մարդերէն,
ըլլալու համար սակայն միացում, գէթ մօտեցում
մը Աստուծոյ:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 10 (210), Հոկտեմբեր 2017 թ.  


 

       

ՆՇՎԵՑ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

ոցիալ-կրթական կենտրոնի եւ Շիրակի մարզի Գետք համայնքի միջնակարգ դպրոցի երկարամյա համագործակցության արդյունքը մեծաթիվ հաջողված միջոցառումներն են: Հերթականը նվիրված էր Տարեցների միջազգային օրվան:

Հանդիսույթին հրավիրված էին մեծահասակ գետքցիները, «Կարիտաս» ԲՀԿ-ի շահառուները, սոցիալ-կրթական կենտրոնի տարեցները, ինչպես նաեւ Գետքի միջնակարգ դպրոցի նախկին ուսուցիչները:

Տարեցներին նախ ողջունեցին, ապա եւ շնորհավորեցին հանրակրթական դպրոցի տնօրեն Հերմինե Թադեւոսյանը, ով նաեւ միջոցառման նախաձեռնողն ու կազմակերպիչն էր, համայնքապետարանի ներկայացուցիչները: Ջերմ եւ հյուրընկալ հարկի տակ հնչած բարեմաղթանքներն ու ելույթներն ի սրտե հուզեցին տոնի հասցեատերերին: Կազմակերպվել էր նաեւ, բովանդակալից ու մասնակիցների հետաքրքրությունների շրջանակն ընդգրկող հարցերով, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղը, որի ավարտին ներկաներին հանձնվեցին մասնակցության պատվոգրեր: Սոցիալ-կրթական կենտրոնի սոցիալական աշխատողները դատարկաձեռն չէին գնացել միջոցառմանը. նրանք նվերներ հանձնեցին բոլոր մասնակիցներին:

ՀՌԻՓՍԻՄԵ ՊԱԼՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները