Աղօթքն առանձնութիւն մըն է
մարդերէն,
ըլլալու համար սակայն միացում, գէթ մօտեցում
մը Աստուծոյ:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 10 (210), Հոկտեմբեր 2017 թ.  


 

       

ԲԱՑՎԵՑ ԿԱՐԻ ՆՈՐ ԱՐՀԵՍՏԱՆՈՑ

ոկտեմբերի 4-ին սոցիալ-կրթական կենտրոնում տեղի ունեցավ կարի արհեստանոցի բացման արարողությունը, որը կյանքի է կոչվել ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի, «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ Հայաստան» կազմակերպության եւ սոցիալ-կրթական կենտրոնի ջանքերով:

Այստեղ կկազմակերպվեն եւ կանցկացվեն կարի ուսուցման դասեր` հնարավորություն ընձեռելով գործազուրկ կանանց եւ աղջիկներին ձեռք բերել համապատասխան հմտություններ ու գիտելիքներ` հետագայում աշխատանք գտնելու կամ ինքնազբաղվածություն ապահովելու նպատակով: Ոլորտում հմտանալով` մասնակիցները կկարողանան ստեղծագործել յուրովի, հանդես գալ սեփական նախաձեռնություններով, նոր մտահղացումներով, ինչու չէ` նաեւ բիզնես ծրագրերով:

Բացման արարողությանը ներկա էին քաղաքում հայտնի կարի արտադրամասերի ներկայացուցիչներ, ովքեր խոսեցին ոլորտի զարգացման, ընդլայնման եւ սպասվող պահանջարկների մասին: Կարեւոր ձեռքբերումներից մեկն էլ այն է, որ դասընթացի մասնակիցներից լավագույնները հնարավորություն կունենան աշխատանքի անցնել համապատասխան արտադրամասերում: Սա եւս մեկ գրավական է` կազմակերպել մասնագիտացված դասընթաց կարի ոլորտում` նպաստելով զբաղվածության առկա խնդրի լուծմանը:

Շնորհակալություն ծրագրի աջակիցներին եւ Խաղաղության կորպուսի կամավոր Թոնգ Դու-Յանին:

ԱՆԻ ՄԿՐՏՉՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները