Աղօթքն առանձնութիւն մըն է
մարդերէն,
ըլլալու համար սակայն միացում, գէթ մօտեցում
մը Աստուծոյ:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 10 (210), Հոկտեմբեր 2017 թ.  


 

       

«ԳՆԱՍ ԲԱՐՈՎ, ԱՅ ՈՒԽՏԱՎՈՐ, ԵՐԱՆԻ ՔԵԶ,
ՀԱՅ ՈՒԽՏԱՎՈՐ»

ոկտեմբերի 14-ին ՔԴՔԿ-ի մի խումբ ուսուցիչներ, Տ. Նշան քհն. Պանֆյորովի գլխավորությամբ, ուխտագնացության մեկնեցին Հաղարծին եւ Գոշավանք, որոնք համարվում են Հայաստանում ուխտագնացության հիմնական սրբավայրերը:

ՀԱՂԱՐԾԻՆ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

Առաջին հանգրվանը Հաղարծինն էր: Տեղ հասնելով՝ մենք ականատես եղանք, Հայաստանի հրաշագեղ բնության անբաժանելի մասնիկը կազմող, վանական համալիրի անմեկնելի վեհությանն ու գեղեցկությանը:

Ըստ ժաղովրդական ստուգաբանության՝ «հաղարծին» բառն «արծիվների խաղ» արտահայտության աղավաղված ձեւն է, այսինքն՝ հաղ+արծին:

Հիրավի հայոց աշխարհի գողտրիկ անկյուններից մեկում է վեր խոյացել վանական այս համալիրը: Վանքը հիմնանորոգվել է Արաբական Միացյալ Էմիրությունների Գերագույն խորհրդի անդամ, Շարժայի կառավարիչ Նորին Գերազանցություն շեյխ դոկտոր սուլթան բին Մոհամմադ ալ Քասիմիի սրտաբուխ բարերարությամբ: Հաղարծին վանքն ավելի քան հազար տարի իր ներդրումն է բերել հայոց հոգեւոր, ազգային մշակութային կյանքի առաջընթացին: Ուխտավորներին վանական համալիրի պատմությանը ծանոթացրեց Տ. Նշան քհն. Պանֆյորովը: Այն 10-13 դդ կառույց է՝ բաղկացած երեք եկեղեցիներից՝ Ս. Աստվածածին, Ս. Գեւորգ եւ Ս. Ստեփանոս:

Ուխտագնացների մեր խումբն այստեղ աղոթք առաքեց առ Աստված, ապա սկսեց ուսումնասիրել համալիրի եկեղեցիները, մատուռները, խաչքարերը. էլ չեմ խոսում դեպի վանական համալիր առաջնորդող խաչքարերի ուղու մասին:

ԳՈՇԱՎԱՆՔ

Իջեւանի տարածաշրջանի Գոշ գյուղում է գտնվում Գոշավանքը, ուր այցելողի հոգուն երկնային թովիչ խաղաղություն է իջնում: Ուխտավորներն իրենց հավատքի մոմերը վառեցին եւ ծնրադիր աղոթեցին՝ Բարձրյալից հայցելով իղձերի իրականացում, սեր եւ հաշտություն:

Գետիկի աջ ափին է գտնվում Ս. Հռիփսիմե մատուռը, որ կառուցել է Հաղարծին վանքի առաջնորդ Խաչատուր Տարոնցին: Այստեղ է նաեւ ասեղնագործ խաչքարերի վարպետ Պողոս Վարդապետի գերեզմանը: Գոշավանքը եղել է միջնադարյան Հայաստանի, 12-13 դարերի, հոգեւոր, կրթական եւ մշակութային խոշոր կենտրոնը: Այստեղ է ապրել եւ գործել Մխիթար Գոշը: Այդ պատճառով էլ Վարդան աշխարհագիրը վանքն անվանել է Մխիթար Գոշի աթոռատեղի:

Գլխավոր եկեղեցին Ս. Աստվածածին գմբեթավոր հոյակերտ տաճարն է՝ 1191-1196 թթ. կառուցված, որն իր տեսքով ու դիրքով իշխում է շրջակայքի վրա: Գավթից հարավ գտնվում է 1237 թ. Ս. Գրիգոր եկեղեցին, որը հարուստ է քանդակներով: Այստեղ վերերկրային մի զգացում հայացքդ գամում է խաչակիր գմբեթներին եւ հոգուդ մեջ Ս. Պատարագի լույսն է հորդանում: Ուխտավորներս տուն վերադարձանք՝ մեզ հետ տանելով Սրբերի բարեխոսությունը:

ՔԴՔԿ-ի ուսուցիչները շնորհակալություն են հայտնում Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանին եւ ՔԴՔԿ-ի պատասխանատու Տ. Նշան քհն. Պանֆյորովին՝ նման ուխտագնացություն կազմակերպելու համար

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները