Աղօթքն առանձնութիւն մըն է
մարդերէն,
ըլլալու համար սակայն միացում, գէթ մօտեցում
մը Աստուծոյ:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 10 (210), Հոկտեմբեր 2017 թ.  


 

       

ԽԱՉԻ ԳՅՈՒՏԻ ՏՈՆԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

«Եւ այժմ վասն սրբոյ աստուածային քոյ նշանի. Շնորհեա զերկնային զխաղաղութիւնդ ամենայն աշխարհի»:
ՇԱՐԱԿՆՈՑ

ոլոր ժամանակներում Աստված յուրաքանչյուր սերնդի մեջ Իր զորությունը ցույց է տալիս նյութական առարկաների միջոցով: Ճիշտ այդպես էլ աստվածային զորությունը խորհրդաբար բնակվում է նաեւ Խաչի մեջ: Հիրավի նրան մերձենալով ու նրան հայելով՝ անմիջապես երկինք ենք բարձրանում: Մենք Խաչը դիտում ենք որպես Ամենակալի ներկայության մի վայր, Տիրոջ սրբարան եւ Աստծո տնօրինական խորհուրդների շտեմարան: Այս մասին է վկայում Սողոմոն Իմաստունի խոսքը. «Նա կենաց ծառ է բոլոր նրանց համար, ովքեր ապավինում են նրան եւ վստահությամբ հենվում նրա վրա՝ ինչպես Տիրոջ վրա» (Առակ. Գ 18):

Խաչի տոների մեջ, իր յուրօրինակ պատմությամբ, առանձնանում է Խաչի գյուտի տոնը: 313 թվականին, Միլանոյի հրովարտակով, հռոմեական կայսրությունում քրիստոնյաներին արտոնվեց ազատորեն դավանել նոր կրոնը, իսկ Երուսաղեմը դարձավ ուխտավայր, ուր աշխարհի տարբեր ծագերից, սրբազան վայրերը տեսնելու էին գալիս մեծաթիվ ուխտավորներ: Ուխտի է գալիս նաեւ Կոստանդիանոս կայսեր մայրը՝ Սրբուհի Հեղինեն, 327 թվականին: Այստեղ, արքայամոր ջանքերով, գտնում են Տիրոջ գերեզմանը, որի վրա նա կառուցել է տալիս Ս. Հարության տաճարը:

Բարեպաշտ թագուհին հետամուտ է լինում Քրիստոսի Խաչափայտը գտնելուն: Հետեւելով Հուդա անունով մի հրեա հնագետի խորհրդին՝ համաձայն նրա մատնանշումների, Հեղինեն բարձրանում է Գողգոթա, որն այդ ժամանակ մոռացված վայր էր եւ գործածվում էր որպես աղբատեղի: Պեղելով եւ մաքրելով ժայռը՝ գտնում են Հիսուսի եւ երկու ավազակների խաչափայտերը: Ըստ ավանդության՝ նոր մահացած մի պատանի են բերում եւ հաջորդաաբր նրա վրա դնում խաչափայտերը: Երբ պատանին նրանցից մեկի հպումով հարություն է առնում, իմանում են, թե որն է ճշմարիտ Խաչափայտը:

Այդ հրաշքը տեսնելով՝ հրեա բնագետը եւս դառնում է քրիստոնյա, նվիրվում անդուլ քարոզչության՝ հասնելով եպիսկոպոսական աստիճանի: Այդ բնագետը հրեա Կյուրեղ եպիսկոպոս Երուսաղեմացին էր:

Ճշմարիտ Խաչափայտը դրվում է Քրիստոսի գերեզմանի վրա կառուցված Ս. Հարության տաճարում: Իսկ Հեղինե թագուհին մի մասունք է ստանում Խաչափայտից: Ահա այս գյուտի՝ Խաչափայտը բարձրացնելու հիշատակն են տոնախմբում քրիստոնյա բոլոր Եկեղեցիները: Խաչի նշանը, որով պարծենում է Պողոս Առաքյալը, բովանդակ քրիստոնյա աշխարհում դառնում է հարգանքի ու պաշտամունքի առարկա եւ համարվում քրիստոնյաների խորհրդանիշ:

Հոկտեմբերի 29-ին վերստին համահունչ ղողանջեցին հայոց աղոթատների զանգերը՝ ի լուր ամենքի ավետելով, Խաչի գյուտի տոնի ուրախ առիթով, մատուցվելիք Սուրբ եւ անմահ Պատարագի սկիզբը: Ս. Պատարագ մատուցվեց նաեւ Գյումրու Ս. Աստվածածին, Ս. Նշան, Ս. Հակոբ, Ս. Սարգիս, Ս. Մինաս եւ Ս. Հռիփսիմե եկեղեցիներում:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները