Աղօթքն առանձնութիւն մըն է
մարդերէն,
ըլլալու համար սակայն միացում, գէթ մօտեցում
մը Աստուծոյ:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 10 (210), Հոկտեմբեր 2017 թ.  


 

       

«ԽԱՉՆ Ի ՆԱԽՆՈՒՄՆ ԵՐԵՒԵՑԱՒ, ԾԱՂԿԵԱԼ
Ի ԴՐԱԽՏՆ ԱՍՏՈՒԱԾԱՏՈՒՆԿ…»
ՎԱՐԱԳԱ ՍՈՒՐԲ ԽԱՉԻ ՏՈՆԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

ԶՎարագն ասեմ զբաղձալին,
Զհրեշտակաց փափագելին,
Ուր Խաչափայտն էր Քրիստոսին,
Զոր բերեալ էր կոյսն Հռիփսիմին:

                                 ԱՐԾՎԻ ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ


ովանդակ մարդկությունը, սկսած Ադամից, մեղքի պատճառով խոտորվել էր ճշմարիտ ճանապարհից: Ուստի պետք է Աստված խոնարհվեր, որպեսզի մարդը բարձրանար: Այլ խոսքով՝ Քրիստոս՝ երկրորդ Ադամը, երկնքից իջավ երկիր, որպեսզի Իր Խաչով մեր անկյալ բնությունը բարձրացնի երկինք: Քրիստոսի մեսիական առաքելությունն իր լրումին հասավ Խաչի վրա քահանայապետաբար պատարագվելով:

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին, ի տարբերություն Քրիստոնյա այլ Եկեղեցիների, ունի Խաչին նվիրված մեկ տոն եւս: Ըստ էության տոնը նմանվում է Երեւման Ս. Խաչին, սակայն այն տարբերությամբ, որ այս անգամ Ս. Խաչի նշանը երեւում է ոչ թե Երուսաղեմի բարձունքներում, այլ Վանի շրջանի բարձունքների վրա:

ԵՐԵՎՈՒՄ Ս. ԽԱՉԻ Ի ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀԻՍ

Ըստ ավանդության՝ Հռիփսիմյանց կույսերը, գալով Հայաստան, բնակություն են հաստատում Վարագա լեռան վրա: Ս. Հռիփսիմեն Քրիստոսի Խաչափայտից մի մասունք ուներ, որը միշտ կրում էր պարանոցին: Վաղարշապատ մեկնելուց առաջ Սրբուհին, ապահովության համար, մասունքը հանձնում է աղոթակից ճգնավորներին եւ խնդրում ամփոփել «Գալիլիա» կոչվող լեռների այն անձավներում, ուր համատեղ աղոթում էին:

Յոթերորդ դարում Թոդիկ անունով մի ճգնավոր, իր աշակերտ Հովելի հետ, գնում է Վարագա լեռ, եւ մարդասերն Աստված մի լուսե տեսիլքով հայտնում է մասունքի տեղը: Դրանից հետո օրվա Կաթողիկոս Ներսես Տայեցին լեռան վրա կառուցում է Ս. Նշան եկեղեցին եւ հաստատում Վարագա Ս. Խաչի տոնը: Խաչի տեսիլքով հոգեզմայլ Հայրապետն այս առիթով գրում է. «Նշանաւ ամենայաղթ Խաչիւդ Քո, Քրիստոս…» շարականը: Հայոց Հայրապետը ոչ միայն տնօրինում է խաչերեւույթի ամենամյա տոնախմբությունը, այլեւ միաժամանակ թելադրում մեկշաբաթյա պահեցողություն:

Վանքը ծանր պատմություն է ունեցել. այն բազմիցս կողոպտվել է, ավերվել: Ժամանակ առ ժամանակ Ս. Խաչափայտի մասունքը տարվել է այլ վայրեր՝ թշնամիներից թաքցնելու համար: Հավելենք, որ Խաչի մասունքը նաեւ պահվել է Շիրակի դպրեվանքում, որի առաջնորդն էր Բարսեղ Ճոն վարդապետը: Արաբական արշավանքներից անհանգստացած՝ մասունքը տեղափոխում են Վարձիայի վանք, որտեղից այն այլեւս ետ չի բերվում:

Հոկտեմբերի 1-ին՝ Վարագա Ս. Խաչի տոնի ուրախ առիթով, Ս. Յոթվերք, Ս. Նշան, Ս. Հակոբ, Ս. Մինաս, Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Հռիփսիմե եկեղեցիներում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ:

Ս. Նշան եկեղեցում օրվա պատարագիչն էր Տ. Նշան քհն. Պանֆյորովը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհրդին համահունչ քարոզ խոսեց Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները