Աղօթքն առանձնութիւն մըն է
մարդերէն,
ըլլալու համար սակայն միացում, գէթ մօտեցում
մը Աստուծոյ:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 10 (210), Հոկտեմբեր 2017 թ.  


 

       

ԲԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՅԱՆՔ Է, ԲԱՐԻՔ ԳՈՐԾԵԼԸ՝
ԱՊՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏ

ոկտեմբերի 13-ին գերմանացի բարերարների պատվիրակությունը, Անդրեաս Գրիսի գլխավորությամբ, այցելեց Շիրակի թեմ: Արդյունավետ եւ բազմամյա համագործակցության ընթացքում պարբերաբար կատարվող այցերը, հաշվետվությունների եւ իրականացված գործունեության ամփոփման համար, կարեւոր եւ նշանակալի իրադարձություն են:

Պատվիրակությանը նախ հյուրընկալեց Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը: Բարեողջույնի խոսքերին հաջորդեցին 2016 թվականի գործունեության ներկայացումը եւ կատարված աշխատանքների մանրամասների հաղորդումը:

Թեմակալ Առաջնորդի ընդունելությանն արժանանալուց հետո հյուրերն այցելեցին սոցիալ-կրթական կենտրոնի նորաբաց կարի արհեստանոց:

Այցի շարունակությունը դրամական ծրագրի մասնակիցների հետ հանդիպումն էր. շահառու երեխաներին հանձնվեցին իրենց դրամական աջակցությունները:

ՍԿԿ սոցիալական աշխատողների կատարած հետազոտությունների եւ կարիքի գնահատման արդյունքում առանձնացվել էին երեք ընտանիքներ, որոնց էլ այցելեցին բարերարները` հանձնելով նվերներ եւ դրամական օգնություն: Նշված ընտանիքների փաստաթղթերի փաթեթները հանձնվեցին Անդրեաս Գրիսին, ինչի արդյունքում այս ընտանիքները եւս կգրանցվեն դրամական օգնության ծրագրի շահառուների ցանկում:

Հ. ՊԱԼՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները