Սէրը, ոսկի կամուրջի մը պէս, երկինքը երկրին կը կապէ, զԱստուած կ՛իջեցնէ երկիր եւ մարդը կը բարձրացնէ երկինք...

 
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 9 (209), Սեպտեմբեր 2017 թ.  


 

       

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ, ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԵՎ
ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԻԹՈՎ

այր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ԲՈՒՀ-երի եւ դպրոցների պատասխանատուներին, դասախոսներին եւ մանկավարժներին, ուսանող եւ դպրոցական Մեր զավակներին՝ գիտելիքի, գրի, դպրության օրվա եւ նոր ուսումնական տարվա առիթով:

Սքանչելի եւ մեծ խորհուրդ ունի գիտելիքին ու դպրությանը նվիրված օրը: Մեր ժողովուրդը դարերի ընթացքում, անգամ՝ աղետալի ժամանակներում, արժեւորել է ուսումը, վառ պահել իմացության սերը եւ իր կրթօջախների լույսը: Արդարեւ՝ ուսյալ եւ կիրթ հասարակությունն է ընդունակ բարեփոխել կյանքը, բարվոք վճիռներ գտնել իր առջեւ կանգնած խնդիրներին եւ իրականություն դարձնել առաջընթացի իր տեսիլքները:

Մաղթում ենք, որ այսօր մեր ուսումնական հաստատությունները՝ հայրենիքում եւ սփյուռքում, օրեցօր զորանան եւ առավել արդյունավորեն իրենց առաքելությունը՝ կրթելով մեր զավակներին համակողմանի իմացությամբ, հավատավոր ու հայրենասեր հոգով, որպեսզի կարող լինեն նորարարությունների, ստեղծագործական սլացքների եւ շարունակեն քրիստոնյա մեր ժողովրդի ներկայությունն աշխարհում, որ թեպետ փոքրաթիվ, բայց իր ստեղծածով միշտ համեմատվել է մեծերի հետ:

Մեր գնահատանքն ենք բերում կրթության գործի պատասխանատուներին, դասախոսներին ու մանկավարժներին՝ բարեջան ու նախանձախնդիր գործունեության համար: Հայրական հորդոր ենք բերում Մեր զավակներին, որ սիրեն ուսումը, լինեն ուշիմ ու ջանադիր, չթերանան իրենց պարտականություններում, որ ամուր հիմքերով սկզբնավորվի իրենց կյանքի ուղին, որն ապագան է մեր հայրենիքի ու ժողովրդի:

Աղոթք ենք բարձրացնում, որ Աստված օրհնի ջանքերը կրթության նվիրյալների եւ քաջարթուն միտք ու հոգի շնորհի մեր զավակներին:

Օրհնյալ ուսումնական տարի, առատ արդյունքներ ու բարի վաստակ: Ամեն:

Օրհնությամբ՝

ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները