Սէրը, ոսկի կամուրջի մը պէս, երկինքը երկրին կը կապէ, զԱստուած կ՛իջեցնէ երկիր եւ մարդը կը բարձրացնէ երկինք...
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 9 (209), Սեպտեմբեր 2017 թ.  


 

       

Լրահոսից

3 սեպտեմբերի - Սբ. Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցում, ձեռամբ Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

8 սեպտեմբերի - Տոն Ծննդյան Սրբուհվո Կուսին Մարիամու: Տոնի ուրախ առիթով Սբ. Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, տոնի խորհրդին համահունչ, քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

10 սեպտեմբերի - Սուրբ Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցում, ձեռամբ Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

17 սեպտեմբերի - Խաչվերաց: Սբ. Նշան եկեղեցում, տոնի ուրախ առիթով, ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը եւ սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշունչ քարոզ խոսեց:

Նույն օրը Սբ. Յոթվերք եկեղեցում Սբ. Պատարագ մատուցեց Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանը, քարոզ խոսեց Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը:

18 սեպտեմբերի - Հիշատակ մեռելոց: Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում մեռելոցի Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը:

24 սեպտեմբերի - Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Նույն օրը Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանն այցելեց Ամասիա համայնքի Բանդիվան գյուղ, ուր եւ, վերաօծված Ս. Խաչ եկեղեցում, մատուցեց եպիսկոպոսական Սուրբ Պատարագ:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները