Սէրը, ոսկի կամուրջի մը պէս, երկինքը երկրին կը կապէ, զԱստուած կ՛իջեցնէ երկիր
եւ մարդը կը բարձրացնէ երկինք...

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 9 (209), Սեպտեմբեր 2017 թ.  


 

       

«ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ ԽՈՐԱՆ ԼՈՒՍՈՅ ԱՆՎԱՅՐԱՓԱԿ
ԱՐՓՈՅՆ ԿԵՆԱՑ…»

«Մայր հաւատոյ սուրբ հարսնարան, Եւ առագաստ գերադրական. Դու փեսայիդ անմահական, Որ զարդարեաց զքեզ անվախճան»
ՏԱՂԱՐԱՆ

այ Առաքելական Սբ. Եկեղեցին իր տոնացույցում մեծ տեղ է հատկացրել Սբ. Մարիամ Աստվածածնին, ով, որպես Աստվածորդու առջեւ մեծագույն բարեխոս, իր ուրույն տեղն ունի յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում: Պատմական ավանդությունը վկայում է, որ Մարիամ Աստվածածնին նվիրված տոները հաստատվել են հինգերորդ դարից սկսած: Սբ. Կույսի հղության հիշատակը տոնելով՝ Քրիստոսի մարդեղության առաջին տնօրինությունն ենք հիշում, երբ Աստծո հրեշտակը հայտնվեց Սբ. Աստվածածնի ծնողներին եւ տեղեկացրեց, թե ամուլ Աննան կհղիանա եւ կծնի այն անարատ կույսին, ումից Փրկիչը պիտի մարմնանա:

Աննայի՝ Սբ. Կույսի մոր, հրաշափառ հղությունից յոթ ամիս եւ յոթ օր անց ծնվեց օրհնյալ պտուղը՝ Դավիթ թագավորի դուստրը, եւ նրան անվանեցին Մարիամ, որ նշանակում է լուսավորյալ, տիրուհի եւ նրանով օրհնվեցին բոլոր ազգերը: Այսպես շնորհ սփռվեց ողջ աշխարհի վրա, անեծքն օրհնության փոխվեց, կյանքի ծառը երկրի վրա տնկվեց, եւ Աստված հաշտվեց մեզ հետ: Դրանով կատարվեց Աստծո խոստումը՝ տրված նահապետներին, ըստ որի նրանց զավակով պիտի օրհնվեն բոլոր ազգերը:

Աստվածամոր ծննդյան լուրը տարածվեց ամբողջ Հրեաստանում, եւ բոլոր լսողներն օրհնեցին Աստծուն, ինչպես մարգարեացել էր Եսային՝ Սբ. Կույսի եւ առաքյալների մասին. «Պիտի ճանաչվի նրանց զավակը ազգերի մեջ, եւ նրանց սերունդները՝ ժողովուրդների մեջ. ամենքն էլ, երբ տեսնեն, պիտի ճանաչեն նրանց եւ ասեն, թե նրանք Աստծո օրհնյալ զավակներն են, ու ցնծությամբ պիտի ուրախ լինեն ի Տեր» (Եսայի ԿԱ 9):

Սեպտեմբերի 8-ին՝ Սբ. Կույս Մարիամի ծննդյան տոնի ուրախ առիթով, Սբ. Յոթվերք մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մանրամասնող, քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը՝ մասնավորապես նշելով Սբ. Կույս Մարիամի մեծությունը:

Ի լրումն օրվա խորհրդի՝ ներկաներն ստացան Սուրբ Հաղորդություն:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները