Սէրը, ոսկի կամուրջի մը պէս, երկինքը երկրին կը կապէ, զԱստուած կ՛իջեցնէ երկիր
եւ մարդը կը բարձրացնէ երկինք...

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 9 (209), Սեպտեմբեր 2017 թ.  


 

       

ՍԿԿ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՆ «ԻՆՏԵՐԴԻԱԿ»-ՈՒՄ

ասնագիտական կարողությունների զարգացումը, շարունակական կրթության եւ միջազգային ուսուցումների միջոցով, լավագույն խթան է աշխատանքի արդյունավետության բարձրացման համար: Այս էր սոցիալ-կրթական կենտրոնի աշխատակիցներ Նառա Մելքոնյանի եւ Անի Մկրտչյանի Չեխիա մեկնելու հիմնական նպատակը:

Պրահայի համալսարանը եվրոպական այլ համալսարանների հետ համատեղ կազմակերպել էր սոցիալական դիակոնիայի ուսուցման մեկ կիսամյակային ծրագիր, որի նպատակն է ուսանողներին տալ գիտելիքներ եւ փոխանցել հմտություններ՝ համայնքային զարգացման ու սոցիալական դիակոնիայի ոլորտում:

Ձեռք բերված գիտելիքներն ի նպաստ կենտրոնի ծառայեցնելու եւ միջազգային փորձը գործունեության տարբեր ոլորտներում կիրառելու պատրաստակամությամբ աշխատակիցները կշարունակեն կրթական գործընթացին մասնակցել հեռահար ուսուցման համակարգով:

Ե. ԳՐԻԳՈՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները