Սէրը, ոսկի կամուրջի մը պէս, երկինքը երկրին կը կապէ, զԱստուած կ՛իջեցնէ երկիր
եւ մարդը կը բարձրացնէ երկինք...

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 9 (209), Սեպտեմբեր 2017 թ.  


 

       

ՄԵԿՆԱՐԿԵՑ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՆՈՐ ՓՈՒԼԸ

որ ուսումնական տարվա հետ, սոցիալ-կրթական կենտրոնում, մեկնարկեց «Դիմահարդարում», «Խոհարարու-թյուն» եւ «Կարի ուսուցում» դասընթացների հերթական փուլը:

Նախապես գրանցված գործազուրկ կանանց ողջունեց սոցիալական ուղղության պատասխանատու Լուսիկ Մուրադյանը` հորդորելով նորեկներին լինել աչալուրջ, հետեւողական եւ պարտաճանաչ, քանի որ միայն այդ դեպքում մասնակիցները կկարողանան ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները կիրառել աշխատանքում եւ ունենալ կայուն եկամուտ: Նշվեց նաեւ, որ մասնագիտական առաջընթաց եւ դրական փոփոխություն ունենալու համար անհրաժեշտ է լինել լավագույնն այդ ոլորտում, ինչի հնարավորությունը դասընթացների մասնակիցներին տալիս են սոցիալ-կրթական կենտրոնը եւ հմուտ դասընթացավարները:

Նշված մասնագիտություններն ընտրվել են աշխատաշուկայի հանգամանալից ուսումնասիրության արդյունքում` հնարավորություն տալով գործազուրկ կանանց ձեռք բերել նոր մասնագիտություն եւ, նույնիսկ աշխատանք չգտնելու դեպքում, ունենալ տնային ինքնազբաղվածություն` ընտանիքի սոցիալական եւ ֆինանսական խնդիրները լուծելու նպատակով:

Ե. ԳՐԻԳՈՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները