Սէրը, ոսկի կամուրջի մը պէս, երկինքը երկրին կը կապէ, զԱստուած կ՛իջեցնէ երկիր
եւ մարդը կը բարձրացնէ երկինք...

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 9 (209), Սեպտեմբեր 2017 թ.  


 

       

ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ

ւսումնական տարին արդեն սկսվել է, սակայն կան երեխաներ, ովքեր, չնայած իրենց սպասումներին ու երազանքներին, կցանկանային, որ սեպտեմբերի 1-ն այդպես էլ չգար:

Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում բնակվող Նազարեթյանների ընտանիքի չորս անչափահաս դուստրերից երեք դպրոցահասակները դեռ ոտք չեն դրել դպրոց, քանի որ չունեն անհրաժեշտ հագուստ ու գրենական պիտույքներ: Ծանր կացության մեջ գտնվող ընտանիքի մայրը տառապում է հոգեկան հիվանդությամբ, տատիկն անկողնային հիվանդ է, իսկ չորս անչափահաս երեխաների խնամքն իր ուսերին է կրում, դարձյալ առողջական խնդիրներ եւ հաշմանդամություն ունեցող, հայրը:

Շիրակի մարզպետարանից սոցիալ-կրթական կենտրոն ուղղորդված Գրիշա Նազարեթյանին դիմավորեցին կենտրոնի սոցիալական աշխատողները: Իրավիճակի արագ վերլուծությունից հետո կազմակերպվեց ընտանիքին առաջնային օգնության տրամադրումը: Չորսից տասը տարեկան փոքրիկների համար առանձնացվեց «Focus on Children Now»-ից ուղարկված սնունդ եւ հագուստ, ինչպես նաեւ IOCC-ի կողմից` գրենական պիտույքներ ու հիգիենայի պարագաներ:

Ե. ԳՐԻԳՈՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները