Սէրը, ոսկի կամուրջի մը պէս, երկինքը երկրին կը կապէ, զԱստուած կ՛իջեցնէ երկիր
եւ մարդը կը բարձրացնէ երկինք...

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 9 (209), Սեպտեմբեր 2017 թ.  


 

       

ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԲԱԿԱՅԻՆ ՃԱՄԲԱՐԸ

գոստոսի 24-ից մեկնարկեց «Երիտասարդները հանուն քրիստոնեության» ՍՀԿ կողմից ֆինանսավորվող «Ցերեկային կենտրոն» ծրագրի ամառային բակային ճամբարը: 12-15 տարեկան 25 երեխաներ իրենց ամառային հանգստի վերջին հինգ օրերն անցկացրին սոցիալ-կրթական կենտրոնում` ունենալով հագեցած, հետաքրքիր եւ բազմաբնույթ առօրյա:

Երեխաների հանգիստն առավել ուղղորդված կազմակերպելուն եւ նրանց սոցիալ-հոգեբանական զարգացմանը նպաստելուն էին ուղղված բոլոր ուսուցումներն ու միջոցառումները:

Ճամբարի առաջին օրը երեխաներն այցելեցին քաղաքային զբոսայգի, ուր հնարավորություն ունեցան օգտվել տարբեր կարուսելներից, խաղալ խմբային զանազան ակտիվ խաղեր: Բոլոր օրերին նախատեսված հոգեւոր դասերն անցկացվեցին Տ. Փավստոս քհն. Սարգսյանի եւ ՔԴԿ երկու ուսուցչուհիների կողմից: Տեր Հայրը երեխաների հետ զրուցեց ծնող-երեխա հարաբերությունների մասին` զուգահեռներ անցկացնելով Աստված-մարդ հարաբերության հետ: Հոգեւոր դասն այնքան բովանդակալից էր, իսկ Տեր Հոր մեկնաբանություններն այնքան տեղին ու հետաքրքիր, որ սաներից ոմանք դասի ավարտին խնդրեցին Տեր Փավստոսին պարզաբանել, թե ինչպես կարելի է ստանալ հոգեւոր կրթություն եւ ովքեր կարող են դիմել Գեւորգյան հոգեւոր ճեմարան:

Ճամբարի շրջանակներում յուրաքանչյուր օր երեխաներն ունեին նաեւ գրադարանային ընթերցումների ժամ, որն ամփոփվեց «Ամեն մարդ իր աստղն ունի» խորագիրը կրող խաղով: Գրքային մնջախաղի համար ընտրվել էին մեջբերումներ «Ալիսան հրաշքների աշխարհում» եւ «Փոքրիկ իշխանը» հանրահայտ ստեղծագործություններից:

Երեխաներն այցելեցին նաեւ Լոֆթ ժամանցային ակումբ, ուր խաղացին սենյակային տարբեր խաղեր, զբաղվեցին ընթերցանությամբ եւ նկարչությամբ:

Ձեռքի աշխատանքի հատվածը եւս գրավիչ էր երեխաների համար, քանի որ, դժվարություն չներկայացնող հնարքների եւ մատչելի նյութերի օգնությամբ, երեխաները կարողացան ստանալ թղթե գեղեցիկ կերպարներ:

Ցերեկային կենտրոնի սաներն իրենց ամառային բակային ճամբարի վերջին օրն անցկացրին Մարմաշենի վանական համալիրում: Ուխտավորներին միացավ Մարմաշենի հոգեւոր հովիվ Տ. Փառեն քհն. Պետրոսյանը, ով երեխաներին ծանոթացրեց վանական համալիրի պատմությանը, ներկայացրեց ճարտարապետական առանձնահատկությունները, վանքի տարածքում գտնվող այլ կառույցներն ու դրանց պատմությունը: Տեր Հոր գլխավորությամբ հնչեց միասնական աղոթք, երգվեցին շարականներ, իսկ որոշ երեխաների համար կատարվեց Հիվանդաց կարգ:

Օրն ավարտվեց սիրո ճաշով. երեխաներն իրենց ձեռքով խորոված պատրաստեցին եւ բոլորվեցին ագապեի սեղանի շուրջ: Այս կերպ հրաժեշտ տալով ամռանը՝ նրանք երգ ու պարով եւ ուրախ տրամադրությամբ վերադարձան Գյումրի` դիմավորելու նոր ուսումնական տարին:

ԳՈՀԱՐ ՀՈՎԵՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները