Սէրը, ոսկի կամուրջի մը պէս, երկինքը երկրին կը կապէ, զԱստուած կ՛իջեցնէ երկիր
եւ մարդը կը բարձրացնէ երկինք...

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 9 (209), Սեպտեմբեր 2017 թ.  


 

       

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ

եպտեմբերի 12-ին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, տեղի ունեցավ աշուղական երգերի բարեգործական համերգ, որն իրականացվեց ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Համերգին հրավիրված էին նաեւ սոցիալ-կրթական կենտրոնի տարեցները:

Գողտրիկ հայտագրով հանդես եկան Վարդան Բադալյանը եւ «Շերամ» անսամբլը:

Համերգից ստացված ողջ հասույթը նվիրաբերվեց «Գյումրին առանց տնակների» հիմնադրամին` այդ կերպ նպաստելով լուծել եւս մեկ անապահով ընտանիքի բնակարանի խնդիրը:

Տարեցներն իրենց խորին շնորհակալությունն են հայտնում «Գյումրին առանց տնակների» հիմնադրամին, որի շնորհիվ նրանց հնարավորություն ընձեռվեց մասնակցել մշակութային այդ հիանալի երեկոյին:

ՀՌԻՓՍԻՄԵ ՊԱԼՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները