Սէրը, ոսկի կամուրջի մը պէս, երկինքը երկրին կը կապէ, զԱստուած կ՛իջեցնէ երկիր
եւ մարդը կը բարձրացնէ երկինք...

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 9 (209), Սեպտեմբեր 2017 թ.  


 

       

ՎՐԱՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԱՅՑԸ

երացման եւ սերունդների համերաշխության քարոզչություն Արեւելյան գործընկերության երկրներում» ծրագրի շրջանակներում, սեպտեմբերի 14-15-ը, Վրաստանի «Տնային խնամքի կոալիցիայի» գործընկերներն անցկացրին սոցիալ-կրթական կենտրոնում:

Այցի նպատակն էր ծանոթանալ կենտրոնի գործունեությանը, հանդիպել տարեցների հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներին եւ առավել լավ պատկերացում կազմել մեր երկրում տարեցների իրավիճակի մասին:

Ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ տարեցների հիմնախնդիրների ուսումնասիրության ֆոկուս խմբի հանդիպում, որին մասնակցեցին, տարեցների սոցիալական հարցերով եւ առողջապահական խնդիներով զբաղվող, հասարակական կազմակերպությունների, բժշկական հաստատությունների եւ պետական կառույցների ներկայացուցիչներ:

Հանդիպման առաջին մասը նվիրված էր ծրագրի իրազեկմանը, իսկ երկրորդ մասում ֆոկուս խմբի ձեւաչափով կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվեցին եւ վեր հանվեցին առկա խնդիրները:

«Ծերացման եւ սերունդների համերաշխության քարոզչություն Արեւելյան գործընկերության երկրներում» ծրագիրն իրականացվում է սոցիալ-կրթական կենտրոնի եւ գործընկեր կազմակերպությունների՝ Վրաստանի «Տնային խնամքի կոալիցիայի» եւ Ուկրաինայի «Սամարացիների միության» Կրեմենչուկի ասոցիացիայի հետ:

ԱՆԻ ՄԿՐՏՉՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները