Ոսկի թելն է կյանքը, օղակներ ենք մենք: Օղակները կկոտրվեն եւ կգնան: Վայ այն օրվան, որ շղթան կոտրվի, ոսկի թելը կտրվի: Այն ժամանակ է, որ մարդկությունը կանգ կառնի, եւ մենք այլեւս թանգարանված մի ազգ կդառնանք։

 
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 8 (208), Օգոստոս 2017 թ.  


 

       

ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԻ
ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԻԹՈՎ

գոստոսի 21-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձի ուրախ առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պաշտոնավարող եպիսկոպոսները, Մայր Աթոռի ավագ եւ կրտսեր միաբաններն ու տարբեր կառույցներում սպասավորող քահանաներն այցելեցին Հայոց Հովվապետին` շնորհավորելու բերկրալի առիթով եւ ստանալու նրա օրհնությունը:

Ողջ հոգեւոր դասի եւ հավատացյալ ժողովրդի անունից իրենց բարեմաղթանքները բերելով Վեհափառ Հայրապետին` եկեղեցականները հայցեցին Երկնավոր Տիրոջ զորակցությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ Ս. Թադեոս Առաքյալի Աթոռի արժանընտիր գահակալի համար, պարգեւելու կենաց արեւշատություն եւ արդյունազարդ հովվապետության բազում տարիներ` ազգօգուտ եւ եկեղեցանվեր նորանոր ծրագրերով առավել շենացնելու եւ պայծառացնելու հայոց կյանքը եւ առաքելահիմն Սուրբ Եկեղեցին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհակալություն հայտնեց ամենքին ջերմ խոսքերի եւ շնորհավորանքների համար` հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքը հղելով ներկաներին: Վեհափառ Հայրապետն ուրախությամբ արձանագրեց, որ, անցնող տարիներին, եկեղեցականության ջանադիր եւ միասնական ծառայության շնորհիվ է Հայոց Եկեղեցին, հոգեւոր անդաստանում եւ տարբեր ասպարեզներում, արձանագրել բազում հաջողություններ: Այս առիթով Նորին Սրբությունը հորդորեց հոգեւորականաց դասին՝ առավել նախանձախնդրությամբ եւ նվիրումով շարունակել իրենց ծառայությունը Եկեղեցուն եւ հավատավոր մեր ժողովրդին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձի ուրախ առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ստացվել են բազմաթիվ շնորհավորագրեր քույր Եկեղեցիներից, Հայ Եկեղեցու սպասավորներից, պետական, քաղաքական եւ հասարակական գործիչներից ու աշխարհասփյուռ հայ համայնքներից:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները