Ոսկի թելն է կյանքը, օղակներ ենք մենք: Օղակները կկոտրվեն եւ կգնան: Վայ այն օրվան, որ շղթան կոտրվի, ոսկի թելը կտրվի: Այն ժամանակ է, որ մարդկությունը կանգ կառնի, եւ մենք այլեւս թանգարանված մի ազգ կդառնանք։

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 7 (207), Հուլիս 2017 թ.  


 

       

ՄԱՏՈՒՌԻ ԵՎ ԵԿԵՂԵՑՈՒ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

ատուռը ծագել է հունարեն վկայարան բառից: Այն վաղ միջնադարում աղոթատեղի է՝ կառուցված վկայի՝ նահատակի գերեզմանի կամ մասունքների վրա, ինչպես նաեւ նրա հիշատակին: Այսիքն՝ մատուռը Քրիստոնեական Եկեղեցու կառույց է մուտք գործել մարտիրոսների եւ վկաների գերեզմանների վրա փոքր եկեղեցիների շինությամբ:

Հետագայում մատուռ են անվանել ընդհանրապես փոքր եկեղեցիները, սակայն իրականում մատուռի եւ եկեղեցու տարբերությունը ոչ թե մեծությունն է, այլ մատուռի հիմքերն օրհնված եւ օծված հիմնաքարերով նվիրագործված չլինելը:

Մյուս կառույցները, որոնց հիմքերն օրհնված եւ հիմնաքարերն օծված չեն, մատուռներ են կոչվում, անգամ եթե ներսում ունեն օծյալ սեղաններ:

Մատուռները խաչաձեւ, կլոր, բազմանիստ կամ ուղղանկյուն հատակագծով, գմբեթավոր կամ թաղածածկ, խորանով կամ առանց խորանի, առանձին կանգնած, եկեղեցատիպ կառույցներ են բնակավայրերում, վանքերի համալիրներում, ճանապարհների վրա, գերեզմանոցներում, բարձունքների գագաթին:

Միջնադարյան Հայաստանի մատուների (մեծ մասամբ նաեւ Թուխ Մանուկ կոչվող) տարածված ձեւը թաղածածկ դահլիճն է՝ արեւելյան կիսաշրջանաձեւ կամ ուղղանկյուն խորանով:

Մատուռներ են կոչվում նաեւ եկեղեցիների օծված ավանդատները, որոնք պատարագամատույց անշարժ սեղան ունեն:]

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները