Ոսկի թելն է կյանքը, օղակներ ենք մենք: Օղակները կկոտրվեն եւ կգնան: Վայ այն օրվան, որ շղթան կոտրվի, ոսկի թելը կտրվի: Այն ժամանակ է, որ մարդկությունը կանգ կառնի, եւ մենք այլեւս թանգարանված մի ազգ կդառնանք։
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 7 (207), Հուլիս 2017 թ.  


 

       

Լրահոսից

6 օգոստոսի - Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում, ձեռամբ Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհրդին համահունչ, քարոզ խոսեց Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը:

Նույն օրը Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանն իր հերթական հովվական այցը կատարեց Աշոցք համայնքի Փոքր Սարիար գյուղ, ուր եւ, հանրակրթական դպրոցի հանդիսությունների սրահում, մատուցեց Սուրբ Պատարագ:

12 օգոստոսի - Նախատոնակ: Սբ. Յոթվերք եկեղեցում, հավարտ երեկոյան ժամերգության, հանդիսապետությամբ Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանի եւ մասնակցությամբ հոգեւորականաց դասի, կատարվեց նախատոնակ:

13 օգոստոսի - Վերափոխումն Սբ. Աստվածածնի: Տոնի ուրախ առիթով, առաջնորդանիստ Սբ. Յոթվերք եկեղեցում, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը: Հավարտ սրբազան արարողակարգի՝ Վարդանանց հրապարակում, ձեռամբ Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանի, կատարվեց խաղողօրհնեքի ավանդական արարողակարգը:

14 օգոստոսի - Հիշատակ մեռելոց: Սբ. Աստվածածին եկեղեցում մատուցվեց մեռելոցի Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը:

20 օգոստոսի - Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հոգեհույզ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

27 օգոստոսի - Տոն Սուրբ Աստվածածնի գոտու գյուտի: Սբ. Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավ. քհն. Առաքելյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, տոնի խորհրդին համահունչ, քարոզ խոսեց Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները