Ոսկի թելն է կյանքը, օղակներ ենք մենք: Օղակները կկոտրվեն եւ կգնան: Վայ այն օրվան, որ շղթան կոտրվի, ոսկի թելը կտրվի: Այն ժամանակ է, որ մարդկությունը կանգ կառնի, եւ մենք այլեւս թանգարանված մի ազգ կդառնանք։

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 7 (207), Հուլիս 2017 թ.  


 

       

ԱՆԳԼԵՐԵՆԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՇՓՄԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՆԱԼԻ

Արդեն մեկուկես տարի է, ինչ Գյումրու «Տրիբունա» ֆուտբոլային ակումբի անդամները, մարզական հաջողություններին զուգահեռ, ուսանում են անգլերեն` լեզվի իմացությունը զարգացնելու բացառիկ հնարավորություն ստանալով, ձեռք բերելով խոսակցական հմտություններ, շրջագայությունների եւ մարզական հանդիպումների ընթացքում հեշտացնելով օտարերկրացիների հետ շփումն ու հաղորդակցությունը:

Դասընթացի մասնակիցների ստացած գիտելիքներն ամփոփվում են տարեկան երկու անգամ:

Օգոստոսի 8-ին կայացած քննությանը ֆուտբոլիստների գիտելիքներն ստուգելու էր եկել Խաղաղության կորպուսի կամավոր Թոնգ Դու-Յանը, ներկա էին սոցիալ-կրթական կենտրոնի սոցիալական ուղղության պատասխանատու Լուսիկ Մուրադյանը եւ սոցիալական աշխատող Հռիփսիմե Պալյանը: Մասնակիցները ներկայացան բանավոր ելույթներով, իսկ սկսնակ եւ միջին խմբերում սաների գիտելիքներն ստուգվեցին ամփոփիչ թեստի միջոցով: Դասընթացավար Լուսինե Ավագյանը հատկապես գոհ էր խոսակցական խմբի արդյունքներից:

Սոցիալ-կրթական կենտրոնում իրականացվող այս ծրագիրը ֆինանսավորվում է «Focus on Children Now» ամերիկյան բարեգործական կազմակերպության կողմից:

Ե. ԳՐԻԳՈՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները