Ոսկի թելն է կյանքը, օղակներ ենք մենք: Օղակները կկոտրվեն եւ կգնան: Վայ այն օրվան, որ շղթան կոտրվի, ոսկի թելը կտրվի: Այն ժամանակ է, որ մարդկությունը կանգ կառնի, եւ մենք այլեւս թանգարանված մի ազգ կդառնանք։

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 7 (207), Հուլիս 2017 թ.  


 

       

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԹԱԼԻՆ

գոստոսի 3-ին Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի տարեցները, սոցիալական աշխատողների եւ կամավորների ուղեկցությամբ, ուխտագնացության մեկնեցին, Արագածոտնի մարզի Ներքին Թալին գյուղում գտնվող, Սուրբ Սարգիս մատուռ, ինչպես նաեւ այցելեցին Դաշտադեմի (Քաղենիի) տասներորդ դարի ամրոցը:

Տարեց ուխտավորները ճանապարհի երկարությունը հաղթահարեցին աղոթքով, սաղմոսերգությամբ եւ շարականների երգեցողությամբ: Տիրոջից օրհնություն հայցելուն եւ աշխարհում խաղաղություն հաստտատվելուն էր ուղղված վերջիններիս ուխտի ճանապարհի աղոթասացությունը: Հավատացյալ այցելուները նախ ծանոթացան ամրոցի պատմությանը:

Սուրբ Սարգիս մատուռում նրանք միասնական աղոթք ասացին, ապա վառեցին առ Աստված իրենց հավատքի մոմերը, որից հետո, խաղաղված հոգով, ուղեւորվեցին Աշտարակ քաղաքի «Արծվի թեւեր» հանգստի գոտի` ճաշակելու Տիրոջ պարգեւած բարիքները: Ընկերական ջերմ մթնոլորտում տարեցները կարողացան մոռանալ իրենց հոգսերն ու խնդիրները:

Ուխտավորները խորին շնորհակալություն են հայտնում Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանին եւ բոլոր այն բարերարներին, ովքեր մշտապես տարեցների կողքին են:

ՀՌԻՓՍԻՄԵ ՊԱԼՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները