Ոսկի թելն է կյանքը, օղակներ ենք մենք: Օղակները կկոտրվեն եւ կգնան: Վայ այն օրվան, որ շղթան կոտրվի, ոսկի թելը կտրվի: Այն ժամանակ է, որ մարդկությունը կանգ կառնի, եւ մենք այլեւս թանգարանված մի ազգ կդառնանք։

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 7 (207), Հուլիս 2017 թ.  


 

       

ԹԵՄԱԿԱԼ ԱՌԱՋՆՈՐԴԻ ԽՈՍՔԸ
ՆԱՐԵԿ ՍՐԲԱԶԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԱՌԻԹՈՎ

Ելա Հորից եւ աշխարհ եկա, դարձյալ թողնում եմ աշխարհը եւ գնում Հոր մոտ:
ՄԱՏԹ. ԺԶ 2:

գոստոսի 20-ին պատարագում էի Սիդնեյի (Ավստրալիա) հայոց Սուրբ Հարություն եկեղեցում, երբ Գյումրիում առավոտյան 4.30 էր: Աղոթքիս մեջ խնդրեցի Տիրոջը, որ հանգստություն պարգեւի իր հավատարիմ սպասավորի` Նարեկ Սրբազանի հոգնաբեկ մարմնին:

Սուրբ եւ անմահ Պատարագից հետո տեղեկացա, որ ժամը 5-ի շուրջ Տերն Իր հանգստի մեջ է ընդունել նրան:

Անչափելի է Նարեկ Սրբազանի ներդրումն իմ կյանքում: Օգոստոսի 11-ին՝ Ավստրալիա մեկնելուց առաջ, վերջին հրաժեշտս տվեցի նրան եւ վերջին անգամ ստացա նրա հայրական օրհնությունը` համբուրելով ինձ համար այնքան սիրելի Աջը: Ինքն էլ խնդրեց իմ օրհնությունը:

Գրկախառնված` օրհնեցինք միմյանց եւ բաժանվեցինք՝ Տիրոջ պատրաստած օթեւաններում վերստին հանդիպելու հույսով:

Ներիր ինձ, Սրբազան, որ չպիտի կարողանամ քո մարմնին հրաժեշտ տալ, բայց քո բարի հոգին ինձ հետ կլինի ընդմիշտ:

Հանգչի՛ր խաղաղությամբ, Աստված օգնական, Սրբազան ՀԱՅՐ:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները